Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու ԱՄՆ-ն Շվեյցարիայում․ ուշագրավ մանրամասներ

Ի՞նչ են պայմանավորվել Իրանն ու ԱՄՆ-ն Շվեյցարիայում․ ուշագրավ մանրամասներ

Mon, 22 Jun 2026 09:30:36 +0400


Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են ստեղծել հաղորդակցման կապուղի՝ Հորմուզի նեղուցում միջադեպերը կանխելու համար։ Այս մասին հայտնել է Կատարի արտաքին գործերի նախարարությունը, որը Շվեյցարիայում կայացած բանակցությունների հերթական փուլի միջնորդն է։

«Փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում նշված ժամանակահատվածում կողմերի միջև նախատեսվում է ստեղծվել հաղորդակցման ալիք՝ միջադեպերը և թյուրըմբռնումները կանխելու համար, այդպիսով ապահովելով առևտրային նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ միջնորդական գործընթացը վերահսկելու համար ստեղծված բարձր մակարդակի կոմիտեն համաձայնեցրել է 60 օրվա ընթացքում վերջնական համաձայնության հասնելու ճանապարհային քարտեզը՝ հիմք դնելով հետագա տեխնիկական բանակցությունների անհապաղ մեկնարկին։

«Բանակցային թիմերի ղեկավարները պարբերաբար կզեկուցեն կոմիտեին և կղեկավարեն միջուկային խնդրի, պատժամիջոցների, վեճերի մոնիթորինգի և լուծման հարցերով զբաղվող աշխատանքային խմբերը», – ասվում է ԱՄՆ-Իրան բանակցությունների միջնորդներ Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ։ Ավելին, կողմերը համաձայնել են ստեղծել միջնորդական խումբ, որը կազմված կլինի Իրանի, ԱՄՆ-ի և Լիբանանի ներկայացուցիչներից՝ միջնորդների օգնությամբ։ Նպատակն է՝ ապահովել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման պայմանները՝ համաձայն հուշագրի։

Կատարի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «բոլոր հարցերի շուրջ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ»՝ Շվեյցարական Ալպերի Բյուրգենշտոկ հանգստավայրում, Լյուցեռնի մոտ։ Երկրները նաև համաձայնության են եկել 60 օրվա ընթացքում վերջնական գործարքի շուրջ համաձայնության հասնելու համար։ Ապագա համաձայնագրի մանրամասների վերաբերյալ տեխնիկական բանակցությունները կշարունակվեն մինչև շաբաթվա վերջ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ձեռք բերված համաձայնությունները անվանել է «մեծ հաջողություն» Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը

Երևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրված է Արցախի դրոշը Tue, 23 Jun 2026 17:50:52 +0400 Երևանի…

7 րոպե ago

Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջն այս պահին

Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջն այս պահին Tue, 23 Jun 2026 17:45:06 +0400…

13 րոպե ago

Կփոխեն Սահմանադրությունը՝ նախագահին հրաժարական պարտադրելու համար

Կփոխեն Սահմանադրությունը՝ նախագահին հրաժարական պարտադրելու համար Tue, 23 Jun 2026 17:30:01 +0400 Հունգարիայում մշակում են…

28 րոպե ago

Առաջարկ Փաշինյանին

Առաջարկ Փաշինյանին Tue, 23 Jun 2026 17:25:32 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը վարչապետ…

32 րոպե ago

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում

Դալարիկում գնացքի և բենզատարի բախումից տուժածը վնասվածք է ստացել գլխի շրջանում Tue, 23 Jun 2026…

42 րոպե ago

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը Tue, 23 Jun 2026 17:01:44 +0400…

56 րոպե ago