Զելենսկուն զրկեցին՝ նախկին նախագահները նեղվեցին․ Լեհաստանի հետ սկանդալ է

Զելենսկուն զրկեցին՝ նախկին նախագահները նեղվեցին․ Լեհաստանի հետ սկանդալ է

Mon, 22 Jun 2026 12:30:02 +0400


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցել Ուկրաինայի վերականգնման հարցով համաժողովին, որը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում՝ հունիսի 25-26-ը: Ըստ ՌԲԿ-Ուկրաինայի, այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ երկուշաբթի՝ հունիսի 22-ին, Զելենսկին կստանա զեկույց Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ համաժողովի պատրաստվածության, տարբեր որոշումների հետևանքների և դրա անցկացման պայմանների վերաբերյալ: «Դրա հիման վրա նախագահը կորոշի մասնակցության հարցը», – նշել է Սիբիգան։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ակնարկել էր, որ չնայած երկու երկրների միջև հարաբերությունների ճգնաժամին՝ ինքը կսպասի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Գդանսկում՝ Ուկրաինայի հարցով միջազգային համաժողովին։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշեց զրկել Զելենսկուն Լեհաստանի բարձրագույն պետական ​​պարգևից՝ Ոսկե Արծիվ շքանշանից։ Լեհաստանի և Ուկրաինայի միջև հարաբերություններում ճգնաժամը սկսվեց Ուկրաինայի նախագահի հրամանագրով, որով «Հյուսիս» հատուկ գործողությունների կենտրոնը (համաշխարհային պատերազմի ժամանակ լեհերին սպանած ուկրաինական զինված ասպտամբական խումբը-խմբ․) անվանակոչվեց «Ուկրաինայի ապստամբական բանակի հերոսների անունով»։ Լեհաստանում այս որոշումը առաջացրեց Արտաքին գործերի նախարարության պաշտոնական բողոքը և քաղաքական գործիչների վրդովմունքը։

Լեհաստանի իշխանությունների այս քայլերի ֆոնին Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան հրաժարվեց իր լեհական պետական ​​պարգևից։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը նույնպես հայտարարեց Լեհաստանի համար վաստակի շքանշանից հրաժարվելու մասին, որը նա ստացել էր անցյալ տարի Լեհաստանի նախագահից։

Ավելին, Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը հայտարարեց իր մտադրության մասին վերադարձնել Լեհաստանի Հանրապետության համար վաստակի շքանշանի ասպետի խաչը, որը նա նախկինում ստացել էր։

Բացի այդ, Ուկրաինայի ախկին նախագահներ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշչենկոն և Պետրո Պորոշենկոն նույնպես հրաժարվեցին իրենց լեհական պարգևներից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել

Պարտությունից հետո Էդգար Շաթիրյանը խորհրդավոր գրառում է արել Fri, 06 Nov 2026 21:03:17 +0400 Պարտությունից…

19 րոպե ago

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը

Ծխի օգնությամբ նկարող նկարիչը Fri, 06 Nov 2026 21:00:15 +0400 Հայազգի նկարիչ Մհեր Խաչատրյանը` he…

22 րոպե ago

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել

Պիցցայի համար՝ մինչև դատարան․ ինչո՞ւ խոհարարը հրաժարվեց դա անել Fri, 06 Nov 2026 20:45:53 +0400…

36 րոպե ago

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը

Ընտրվել է Ռաֆիկ Խանդանյանը Fri, 06 Nov 2026 20:40:09 +0400 Այսօր հրավիրված դատավորների ընդհանուր ժողովում…

42 րոպե ago

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք

Հասարակության կորուստ. ո՞վ ենք մենք Fri, 06 Nov 2026 20:37:35 +0400 Բոլոր պրոցեսների հիմքում պետք…

44 րոպե ago

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն

Օրվա քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չպետք է վերարտադրվեն Fri, 06 Nov 2026 20:29:41 +0400 1.…

52 րոպե ago