Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Mon, 22 Jun 2026 16:45:04 +0400


Հայաստանը չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը, այլ ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ հավաստիացնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանը տարբեր հուշագրեր և շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում ՝ այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ավանդական և վստահելի գործընկերը միշտ եղել է Մոսկվան:

«Դեռ մինչև քվեարկության օրը Արևմուտքի երկրների հետ կնքվեցին ռազմավարական գործընկերության մասին մի շարք հռչակագրեր։ Անգամ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», – նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով` Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին, չեն համընկնում հանրապետության` դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ:
«Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու՝ Երևանի մտադրության մասին։ Բայց, ցավոք, մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին», – ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշվելու համար ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր

Տարհանված դիվանագետները կվերադառնան իրենց աշխատավայրեր Thu, 27 Aug 2026 04:00:38 +0400 ԱՄՆ Պետական դեպարտամենտը մտադիր…

3 ժամ ago

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի

ԱԹՍ, որն ամբողջական շենքեր կոչնչացնի Thu, 27 Aug 2026 03:00:11 +0400 Ռուսական «Ուրալդրոնզավոդ» ձեռնարկությունը ստեղծել…

4 ժամ ago

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա

Ամերիկյան վարչակազմը մտադիր է չեղարկել մոտ 200 հազար ամերիկյան տուրիստական եւ գործարար այցելության վիզա, որոնք…

4 ժամ ago

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ

Շոգի պատճառով հոսպիտալացվել է 5 հազարից ավելի մարդ Thu, 27 Aug 2026 02:00:48 +0400 Ճապոնիայում…

5 ժամ ago

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են

Պատմական արժեք ներկայացնող դղյակը ձեռքով տեղաշարժել են Thu, 27 Aug 2026 01:00:37 +0400 Ճապոնիայի Աոմորի…

6 ժամ ago

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են

Սեդրակ Քոչարյանը և Սիրուշոն օրվա գլխավոր հերոսներն են Thu, 27 Aug 2026 00:09:59 +0400 Օգոստոսի…

6 ժամ ago