Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Մոսկվան կրկին ահազանգում է՝ Հայաստանը ձգձգում և սառեցնում է ՌԴ մասնակցությամբ նախաձեռնությունները

Mon, 22 Jun 2026 16:45:04 +0400


Հայաստանը չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը, այլ ձգձգում և սառեցնում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մեր մասնակցությամբ լուրջ նախաձեռնությունները ձգձգվում կամ սառեցվում են։ Ընդ որում, մեզ հավաստիացնում էին՝ «ընտրություններից հետո կվերադառնանք դրանց քննարկմանը»։ Սակայն Երևանում ոչ ոք չի պատրաստվում դանդաղեցնել եվրաստանդարտների ներդրումը», – ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ Երևանը տարբեր հուշագրեր և շրջանակային ծրագրեր է ստորագրում արևմտյան մայրաքաղաքների հետ, այդ թվում ՝ այն ոլորտների վերաբերյալ, որոնցում ավանդական և վստահելի գործընկերը միշտ եղել է Մոսկվան:

«Դեռ մինչև քվեարկության օրը Արևմուտքի երկրների հետ կնքվեցին ռազմավարական գործընկերության մասին մի շարք հռչակագրեր։ Անգամ այն պետությունների հետ, որոնք երազում են Ռուսաստանի պարտության մասին, պատժամիջոցների նոր փաթեթներ են սահմանում մեր երկրի դեմ», – նշել է դիվանագետը։

Զախարովայի խոսքով` Հայաստանի իշխանությունների հայտարարությունները` Ռուսաստանի հետ կապերի պահպանման և զարգացման կարևորության մասին, չեն համընկնում հանրապետության` դեպի Եվրամիություն ձգտող ղեկավարության քայլերի հետ:
«Լսում ենք հայ պաշտոնյաների հայտարարությունները Մոսկվայի՝ որպես գործընկերոջ կարևորության, Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու և զարգացնելու՝ Երևանի մտադրության մասին։ Բայց, ցավոք, մենք չենք տեսնում, որ խոսույթը համապատասխանի Հայաստանի` ԵՄ-ին անդամակցելու նպատակ ունեցող ղեկավարության գործերին և քայլերին», – ասել է Զախարովան։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է նաև, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններն ընկալում է որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշվելու համար ֆինանսական աջակցություն ապահովելու նպատակով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Հողիդ տեր կանգնի, ունեցածիդ տեր կանգնի, պահպանի, չարեցիր` Ալիեւն էլ կտանի, Էրդողանն էլ

«Հրապարակ». Հողիդ տեր կանգնի, ունեցածիդ տեր կանգնի, պահպանի, չարեցիր` Ալիեւն էլ կտանի, Էրդողանն էլ Fri,…

16 րոպե ago

Ուկրաինայի հարվածից զոհ և վիրավորներ կան

Ուկրաինայի հարվածից զոհ և վիրավորներ կան Fri, 28 Aug 2026 13:00:11 +0400 Ուկրաինական անօդաչու թռչող…

32 րոպե ago

Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել

Տաթևիկ Սարգսյանն ազատվել է պաշտոնից, Արման Խոջոյանը՝ վերանշանակվել Fri, 28 Aug 2026 12:49:52 +0400 ՀՀ…

42 րոպե ago

«Հրապարակ». Իշխանավորը պետության տերը չէ, ինչպես հոգեւորականը Եկեղեցու տերը չէ

«Հրապարակ». Իշխանավորը պետության տերը չէ, ինչպես հոգեւորականը Եկեղեցու տերը չէ Fri, 28 Aug 2026 12:45:52…

46 րոպե ago

Նախարարի տեղակալները վերանշանակվել են

Նախարարի տեղակալները վերանշանակվել են Fri, 28 Aug 2026 12:44:50 +0400 ՀՀ վարչապետի որոշմամբ Արդարադատության նախարարի…

47 րոպե ago

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ

Նշանակվել է ԲՏԱ նախարարի տեղակալ Fri, 28 Aug 2026 12:43:29 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի…

49 րոպե ago