Հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ-ից ո՞նց կարող եմ օրինականության սպասել․ Կիմ Բալայան

Հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ-ից ո՞նց կարող եմ օրինականության սպասել․ Կիմ Բալայան

Mon, 22 Jun 2026 17:15:20 +0400


Սահմանադրական դատարան են դիմել ԱԺ ընտրություններին մասնակից 18 քաղաքական ուժերից յոթը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, «Նոր ուժ», «Միասնության թևեր», «Բարգավաճ Հայաստան», «ԴՕԿ» և «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպաններ» կուսակցությունները։ Ներկայացված դիմումներով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը։ Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրույցել է ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի հետ։

– Յոթ քաղաքական ուժերի ՍԴ ներկայացված դիմումները ՍԴ-ն միավորելո՞ւ է մեկ վարույթում, թե՞ քննվելու են առանձին։

– Ճիշտ է բոլորը դիմել են ընտրությունների արդյունքները վիճարկելու համար, բայց մենք չգիտենք դիմումների բովանդակությունները։ Չգիտենք, թե ինչ հիմքով են վիճարկում։ Ընդհանուր առմամբ ՍԴ-ն միավորման իրավունք ունի, որպեսզի միավորի մեկ գործի մեջ, բայց եթե տարբեր հիմքերով են դիմել, չի կարող միավորել։

– Ի՞նչ ընթացակարգով են քննվում։

– Քանի որ հասարակական հնչեղություն ունեցող գործեր են, երաշխավորվում է, որ քննվի բանավոր կարգով, այսինքն, որ կողմերը մասնակցեն, իրենց փաստարկները ներկայացնեն, ոչ թե գրավոր։ Դա օրենքի պահանջն է, բայց ես չգիտեմ՝ հիմա օրենքով ղեկավարվող կա՞, թե՝ ոչ։ Բոլոր դեպքերում տեսնում ենք, որ և՛ Սահմանադրությունը, և՛ օրենքը սուտասանի կողմից անընդհատ արհամարհվում է, հիմա այս պարագայում էլ չեմ կարող ասել՝ կարհամարվի, թե՝ ոչ։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք ՍԴ-ից։

– Ես սպասելիքներ չունեմ։ Սա հակաօրինական, հակասահմանադրական ճանապարհով ձևավորված ՍԴ է, հետևապես ոնց կարող եմ օրինականության սպասել։ Եթե օրինական լիներ, դատավորի թեկնածուները կհրաժարվեին ընտրվելուց, որովհետև ՍԴ դատավորներին օրենսդրությանը հակառակ աշխատանքից բռնել ազատել են, որ տեղերը զբաղեցնեն այդ ՔՊ-ական ներկայացուցիչները։

– Նախկինում ի՞նչ նախադեպեր ենք ունեցել ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումների մասով։

– Շատ-շատ ենք ունեցել, եղել է, որ վերաքվեարկություն է նշանակվել ինչ որ տեղամասերում։ Շատ տարբեր ու բազմաթիվ դեպքեր են եղել։ Մի անգամ էլ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ՍԴ-ն որոշում է կայացրել, որ մեկ տարի հետո ճիշտ կլինի հանրաքվե իրականացնելը։ Բայց դա տեղի չունեցավ, որովհետև Գերագույն խորհուրդը անտեսեց ՍԴ-ի որոշումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել

Սոցիալական մեդիայի նկատմամբ կարգավորումներ են նախատեսել Sat, 31 Oct 2026 00:00:50 +0400 Եվրահանձնաժողովը կոչ է…

4 րոպե ago

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով

Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային գնով Fri, 30 Oct 2026 23:55:39…

9 րոպե ago

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին Fri, 30 Oct 2026…

19 րոպե ago

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ

Մոսկվայում մուլտֆիլմերի փառատոնին մասնակցում է 1800 ֆիլմ Fri, 30 Oct 2026 23:30:25 +0400 Արդեն 20-րդ…

34 րոպե ago

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Բեռնար Առնոն, պատմել է՝ ինչու չի սիրում «լյուքս»-ը Fri, 30 Oct…

41 րոպե ago

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ

Վարդան Սմբատյանը ընտրվել է ռեկտորի ԺՊ Fri, 30 Oct 2026 23:03:58 +0400 Այսօր տեղի է…

1 ժամ ago