Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ

Հրդեհ՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարանում, 8 քաղաքացու տարհանել են. ՆԳՆ

Mon, 22 Jun 2026 17:21:40 +0400


Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք Փրկարար Ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։

Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը

Ինչպես են գտել ավելի քան 1400 տարեկան արքայական դամբարանը Mon, 02 Nov 2026 22:30:52 +0400…

17 րոպե ago

Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին զգուշացրել է iPhone-ների կոտրման մասին

Apple-ը Գերմանիայի քաղաքական գործիչներին զգուշացրել է iPhone-ների կոտրման մասին Mon, 02 Nov 2026 22:23:18 +0400…

25 րոպե ago

Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի «ասող»

Ռոմանոս Պետրոսյանը՝ Կոտայքի մարզի «ասող» Mon, 02 Nov 2026 22:15:02 +0400 Այսօր Կոտայքի մարզպետի տեղակալ…

33 րոպե ago

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը Mon, 02 Nov 2026 22:10:17 +0400…

38 րոպե ago

Դպրոցականները՝ արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը

Դպրոցականները՝ արձակուրդներից հետո վերսկսել են ցույցերը Mon, 02 Nov 2026 22:00:54 +0400 Ֆրանսիայում ավագ դպրոցականները…

47 րոպե ago

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ

Արհմիությունները՝ քեֆ կազմակերպողներ Mon, 02 Nov 2026 21:45:25 +0400 Հանրակրթական դպրոցների ուսուցիչներին հուզող շատ խնդիրներ…

1 ժամ ago