Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ

Mon, 22 Jun 2026 20:10:35 +0400


Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից.

«Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ և նախագահությամբ, 2026 թվականի հունիսի 21-ին՝ կիրակի առավոտյան, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը կուսակրոն քահանա (աբեղա) ձեռնադրեց և օծեց դպրեվանեցի երկու բարեշնորհ սարկավագների՝ Հովհաննես Պայտունյանին և Աբրահամ Պայտունյանին՝ նրանց անվանակոչելով Տ. Նորայր աբեղա և Տ. Հրայր աբեղա։

Ձեռնադրության և օծման արարողության ավարտին Կոմիտաս արքեպիսկոպոսը հանդես եկավ օրվա խորհրդին համապատասխան քարոզով։

«Ողջույնի» պահին, Արամ Ա Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, միաբան հայրերը բարձրացան խորան և եղբայրական համբույրով ողջունեցին նորընծաներին՝ նրանց մուտքը Տիրոջ անդաստան և Կիլիկյան ուխտի միաբանական շարքեր ընդունելու առիթով։

Հայր Նորայրի լվացումը կատարեցին նրա կնքահայրությունը ստանձնած Տիգրան և Լյուսի Գարակավուրյան ամուսինները, իսկ հայր Հրայրինը՝ Ռաֆֆի և Անահիտ Քեսմեյան ամուսինները։

Տերունական աղոթքից անմիջապես առաջ տեղի ունեցավ Վեղարի օրհնության և հանձնման կարգը, որը կատարյալ հնազանդության և կրոնական ողջախոհության ուխտի խորհրդանիշն է։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, վեհարանի դահլիճում, հայր Նորայրը և հայր Հրայրը ծնկաչոք ստացան Վեհափառ Հայրապետի օրհնությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի

Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի Sun, 01 Nov 2026 23:45:38 +0400 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն…

5 ժամ ago

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին

Արդյոք ավանդական՝ «երկու ձվով նախաճաշը» համապատասխանում է բոլորին Sun, 01 Nov 2026 23:30:06 +0400 Ռուս…

5 ժամ ago

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին

Ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Sun, 01 Nov 2026 23:15:39 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր…

6 ժամ ago

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել

Երեք միլիոն եվրոյանոց ավտոմեքենա են գողացել Sun, 01 Nov 2026 23:00:08 +0400 Bugatti Rimac ընկերության…

6 ժամ ago

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը»

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի կատարած կեղծ «պատարագը» Sun, 01 Nov 2026…

6 ժամ ago

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ չի խրախուսել դա

Այո, աշխարհի տարբեր պառլամենտներում լինում է ծեծկռտուք, բայց ոչ մի երկրում կառավարության որևէ ղեկավար երբևէ…

6 ժամ ago