Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ

Mon, 22 Jun 2026 21:15:24 +0400


Փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Որքանով հասկանում եմ ՛՛Տելեկոմ Արմենիայի՛՛ ու ՛՛Ազերտելեկոմի՛՛ միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան:

Մասնագետներն ասում են՝ մեր համար էլ ձևավորվում է ռեզերվային գիծ: Օրինակ, եթե Վրաստանից եկող մալուխը հերթական անգամ վնասվի, ապա մենք կունենանք ինտերնետի այլընտրանքային աղբյուր:

Հարց է առաջանում. ինչու՞ ենք մենք մեր թվային-տեղեկատվական անվտանգության ապահովումը տակավին կապում ցամաքային մալուխի հետ, եթե 2025 թ.-ին միացել ենք Starlink արբանյակային համակարգին: Վերջինս, ինչպես գիտենք, ունի մի շարք ռազմավարական առավելություններ ցամաքային կաբելային ինտերնետի համեմատ:
Հարցն ունի նաև գեոքաղաքական բաղադիչ, որն այս պատմության մեջ, ըստ իս, առանցքային է:

Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված ՛՛միջանցքային տրամաբանության՛՛ մեջ: Վերջինս, ինչպես գիտենք, չի սահմանափակվում միայն ցամաքային տրանսպորտային հաղորդակցություններով, այլ ենթադրում է նաև էներգետիկ, թվային և այլ տեսակի հաղորդակցային երթուղիներ:

Ուստի, առանց երկկողմ հարաբերությունների ու սահմանային հարցերի կարգավորման նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստան համար, քան այլընտրաքային հնարավորություններ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում․ Ղազարյանը՝ Ջրային կոմիտեի ղեկավարի մասին

Միակ առնչությունը ջրային ոլորտի հետ այն է, որ ջուր է խմում․ Ղազարյանը՝ Ջրային կոմիտեի ղեկավարի…

4 րոպե ago

Զոհերի հարազատները շարք կանգնած ՔՊ-ականներին էին սպասում

Զոհերի հարազատները շարք կանգնած ՔՊ-ականներին էին սպասում Tue, 27 Oct 2026 11:37:13 +0400 Latest news…

7 րոպե ago

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները ԱԺ-ի բակում են

Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները ԱԺ-ի բակում են Tue, 27 Oct 2026 11:31:17 +0400 Latest news…

12 րոպե ago

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են

#Ուղիղ․ Հոկտեմբերի 27-ի զոհերի հարազատները Ազգային ժողովում են Tue, 27 Oct 2026 11:30:54 +0400 Latest…

13 րոպե ago

Նախագահի որդին, որ թեկնածու էր նախագահի, սարսափած է

Նախագահի որդին, որ թեկնածու էր նախագահի, սարսափած է Tue, 27 Oct 2026 11:30:02 +0400 Բրազիլիայի…

14 րոպե ago

Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, էնքան շինթույլտվություններ են տրվել, որ ջուրը չի հերիքում

Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, էնքան շինթույլտվություններ են տրվել, որ ջուրը չի հերիքում Tue, 27 Oct…

15 րոպե ago