«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

«Հրապարակ»․ ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով

Tue, 23 Jun 2026 08:00:57 +0400


Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում սահմանադրական մեծամասնություն, անգամ 50 տոկոս չստացած ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։

Տեքստից դուրս են թողնվելու համազգային նպատակներին շեշտադրումները, այն նեղացնելու են հայաստանյան տարածքով։ Մինչ այժմ երդման հետեւյալ տեքստն էին արտասանում․ «Հանուն համազգային նպատակների իրականացման եւ հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ՝ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջեւ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձեւակերպումները: Փոխարենը տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար», ինչպես նաեւ՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է

Ի՞նչ է ակնկալում Իրանը մեր տարածաշրջանում․ Ղալիբաֆը Բաքվում է Wed, 24 Jun 2026 15:00:29 +0400…

9 րոպե ago

Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը

Փաշինյանը փորձում է ներքին բռնաճնշումներով մեղմել Ալիևի զայրույթը Wed, 24 Jun 2026 14:47:53 +0400 ԱԺ…

21 րոպե ago

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ

Իսրայելն ու Լիբանանը կրկին բանակցում են․ կարևոր մանրամասներ Wed, 24 Jun 2026 14:30:29 +0400 Իսրայելը…

39 րոպե ago

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման դատավարությանը Wed, 24 Jun 2026 14:26:22 +0400 Սահմանադրական դատարանը…

43 րոպե ago

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ

Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից․ լուրջ ազդակներ Wed, 24 Jun 2026 14:23:41 +0400 ՀԱՊԿ-ի ղեկավարությունը մանրամասն կքննարկի…

46 րոպե ago

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել

Սա լուրջ վտանգ է. պիտի դիմացն առնել Wed, 24 Jun 2026 14:19:19 +0400 Հայաստանի արտաքին…

50 րոպե ago