«Հրապարակ»․ Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե

«Հրապարակ»․ Եկեղեցին մեծ գումարներ է վճարել բյուջե

Tue, 23 Jun 2026 08:15:52 +0400


Մենք տեղեկացանք, որ վերջերս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` որպես «պարաֆինի հարկ», մեծ գումարներ է վճարել պետությանը: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը մի քանի 100 հազար դոլարի մասին է:

Իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սեւեռվել են մոմի արտադրության ու վաճառքի վրա եւ քանիցս հայտարարել, որ Հայ առաքելական եկեղեցու ողջ գործունեությունը, այդ թվում` մոմի արտադրությունն ու վաճառքը, պետք է հարկվի: Խոսակցություն է գնում նաեւ եկեղեցապատկան տարածքները Մայր Աթոռի տնօրինությունից վերցնելու մասին:

Ըստ ամենայնի, Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է կամովին կատարել Փաշինյանի պահանջը` հույսով, որ գուցե նրա վերաբերմունքը մեղմվի:

Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Տեր Եսայի քահանա Արթենյանը «Հրապարակի» հետ զրույցում հաստատեց մեր տեղեկությունը, որ մոմի հետ կապված մեծ գումարներ են վճարվել պետբյուջե, սակայն ասաց, որ գումարի հստակ չափ չի կարող ասել: Միայն նշեց, որ խոսքը բավականին մեծ գումարի մասին է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց

Ռուսաստանն Ուկրաինայից ավելին է ցանկանում․ Մերց Thu, 26 Nov 2026 15:30:12 +0400 Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ…

3 րոպե ago

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․

Ով Նիկոլին դեմ է՝ քաղաքացիությունից կզրկվի․․․ Thu, 26 Nov 2026 15:15:50 +0400 ՀՀ «հպարտ քաղաքացիները»…

17 րոպե ago

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ

Ալեն Սիմոնյանի հարցին ի պատասխան, թե ինչ պետք է գրել, հուշեմ Thu, 26 Nov 2026…

22 րոպե ago

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը Հայաստանում՝ նոյեմբերի 26-ի դրությամբ Thu, 26 Nov 2026 15:00:56 +0400…

32 րոպե ago

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի

Երեխայի խնամքի նպաստների կարգը կփոխվի Thu, 26 Nov 2026 14:46:32 +0400 Հայաստանում նախատեսվում է փոփոխել…

46 րոպե ago

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի

Քո տղայի անձնագրի մեջ գրի Ադրբեջան․ արցախցի Thu, 26 Nov 2026 14:32:44 +0400 Latest news…

1 ժամ ago