«Հրապարակ». Սեդրակ Քոչարյանը կդիմի Վերաքննիչ` ընդդեմ դատախազության

«Հրապարակ». Սեդրակ Քոչարյանը կդիմի Վերաքննիչ` ընդդեմ դատախազության

Tue, 23 Jun 2026 10:45:22 +0400


2025-ի հոկտեմբերին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում էր ներկայացրել` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, հանձին Գլխավոր դատախազության: Ս. Քոչարյանը պահանջում էր ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը դատախազության կողմից եւ փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով:

Դատարանը՝ դատավոր Նելլի Հարությունյանի նախագահությամբ, 2026 թ. հունիսի 17-ին ամբողջությամբ մերժել է Ս․ Քոչարյանի հայցը։ Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանն ասաց՝ այսօր են ստացել դատարանի որոշումը, դեռեւս չի ծանոթացել դատարանի հիմնավորումներին, ապա հավելեց՝ բողոքարկելու են վերաքննիչ դատարան․ «Միանշանակ, բողոքարկվելու է ոչ միայն ներպետական ատյաններում, այլ հասկանալով ներպետական ատյանների հետ կապված խնդիրները, նաեւ պլանավորում ենք մինչեւ Եվրոպական դատարան այս հարցը հասցնել»։ Հայկ Ալումյանը նախկինում ներկայացրել է հայցադիմումի հիմքերը, նշել է, թե ինչպես է դատախազությունը խախտել իր վստահորդի անմեղության կանխավարկածը․ «Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրված, եւ գործը գտնվում է դատարանում: Սեդրակ Քոչարյանն ի սկզբանե պնդել է, որ այդ գործողությունները չի կատարել: Այն ընթացքում, երբ գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան՝ քննության համար, դատախազը, որն այս գործով մեղադրողն է դատարանում, իսկ նախաքննության ժամանակ հսկող դատախազն էր, հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին եւ, որպես հաստատված հանգամանք, պնդել է, որ Սեդրակ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները: Ոչ թե ասել է՝ մենք իրեն մեղադրում ենք այսինչ կամ այնինչ բանում, այլ հաստատված փաստ ներկայացրել է այն, ինչի վերաբերյալ դեռ դատավարություն պիտի ընթանա, դեռ դատարանը պիտի դատավճիռ կայացնի՝ արդարացման կամ մեղադրական»։

Նշենք, որ Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր եւ հնարավորություն ունենալով կանխորոշելու դրա գործադիր տնօրենի որոշումները, միջոցներ տրամադրելու եւ խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է իր հետ փոխկապակցված անձ Սերժ Սարգսյանին օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն: Ըստ մեղադրանքի՝ դրանից հետո, նպատակ ունենալով քողարկելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու արդյունքում հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագումը… ծագման աղբյուրը, տնօրինման եղանակը, իրական իրավունքներն ու պատկանելությունը` գույքին օրինական տեսք տալու նպատակով, Ս. Քոչարյանն այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումների, տնօրինելու եւ այդ եկամուտները գույքի ձեռքբերմանն ուղղելու եղանակով: Մեղադրանք է առաջադրվել նաեւ «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Ալեքսան Որսկանյանին: Քրգործը դատարան է ուղարկվել 2025թ. հունիսի 6-ին եւ դատաքննության փուլում է:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

8 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

8 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

8 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

8 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

9 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

9 ժամ ago