«Հրապարակ». Ադրբեջանի ԱԳՆ-ն զրպարտում է, խեղաթյուրում, ՀՀ ԱԳՆ-ն՝ լռում

«Հրապարակ». Ադրբեջանի ԱԳՆ-ն զրպարտում է, խեղաթյուրում, ՀՀ ԱԳՆ-ն՝ լռում

Tue, 23 Jun 2026 12:45:21 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը նախկիններով է վախեցնում եւ մեղադրում ընդդիմությանը, թե ստում են 300 հազար «ադրբեջանցի փախստականների»՝ Հայաստան գալու վտանգի մասին խոսելով, Ադրբեջանում, այսպես կոչված, «ադրբեջանցի փախստականների» թեման համառորեն ու հետեւողականորեն միջազգային օրակարգ են մղում: Իրեն կրքոտ հռետոր հռչակած Փաշինյանը, որ հուր ու կրակ է թափում հայաստանյան ընդդիմության գլխին, սպառնում ջախջախել, ոչնչացնել, բոմժ սարքել, սակայն, չգիտես ինչու եւ որ գաղտնի ուժերի ճնշման տակ, մատ թափ չի տալիս, օրինակ, ադրբեջանական ԱԳՆ-ի ուղղությամբ, որն իր տարածած հաղորդագրության մեջ նշում է ոչ թե 300 հազար ադրբեջանցի պսեւդո փախստականների, այլ մեկ միլիոնի մասին:

Ադրբեջանական http://day.az/-ի փոխանցմամբ, փախստականների միջազգային օրվա առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ իրենց համար առանձնահատուկ նշանակություն ունի փախստականների հարցը, քանի որ էլ ով, եթե ոչ իրենք, լավ գիտեն, թե ինչ է նշանակում հայրենիքը, սեփական տները կորցնելն ու վտարվելը: Անտեղյակ մարդը կարող է կարծել, թե ադրբեջանական իշխանության խիղճն ու մարդկայնությունն են արթնացել, եւ խոսքը գնում է Արցախի, Ադրբեջանի տարբեր շրջաններից վտարված հայերի մասին, որոնք հարյուրամյակներ ապրել են այդ տարածքում, այժմ գեթ մեկ հայ չկա այստեղ:
Բայց Ադրբեջանի ԱԳՆ-ն նկատի ունի ադրբեջանցիներին, այլ ոչ թե հայերին. «Ադրբեջանի համար բռնագաղթը հատուկ նշանակություն ունի, քանի որ ադրբեջանական տարածքների օկուպացիան եւ զավթումը պատճառ դարձան, որ մեկ միլիոնից ավելի ադրբեջանցիներ դարձան փախստական եւ ներքին տեղահանված մարդիկ: Տասնյակ տարիներ նրանք ստիպված էին իրենց հարազատ վայրերից հեռու ապրել ու զրկանքներ կրել: Այդ մարդկանց իրավունքները կոպտագույն ձեւով խախտվել են, իսկ նրանց տները, բնակավայրերը, մշակույթի հուշարձաններն ու օբյեկտները ոչնչացվել են»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն նման լալահառաչ տեքստով, փաստորեն, սեփական ցեղասպանական գործողությունները վերագրում է Հայաստանի Հանրապետությանն ու հայերին եւ դա տարածում միջազգային մակարդակով՝ լռելով այն մասին, որ եթե անգամ Խորհրդային Հայաստանում ապրող 100-130 հազար ադրբեջանցիներ հեռացել են Հայաստանից, ապա դա բացառապես խաղաղ ու կամովին է եղել՝ տները վաճառելով, ողջ գույքը տեղափոխելով։ Եվ դա հաջորդել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերին, երբ հայերին կենդանի խողխողում էին, եւ Հայաստանում ապրող ադրբեջանցիներն էլ մտավախություն ունեին, որ այստեղ իրենց կպատժեն իրենց հայրենակիցների իրականացրած վայրագությունների համար։

Իսկ Հայաստանի ԱԳՆ-ն, վարչապետը լռում են՝ փաստացի հաստատելով, որ ՀՀ ներկայիս իշխանությունները համաձայն են ադրբեջանական կողմից հնչող այս անամոթ ու անմարդկային զրպարտության հետ: Ադրբեջանական ԱԳՆ-ն շեշտում է, որ Արցախում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրն են ակտիվորեն առաջ տանում, եւ գործում է «մեծ վերադարձի» ծրագիր, որով բոլոր փախստականները կվերադառնան «հայրենիք»: Բայց հայրենիք ասելով Արցախը նկատի չունեն՝ որպես հայերի հայրենիք, կամ Կիրովաբադը, Գետաշենը, Բաքուն, որտեղ հարյուր հազարներով հայեր են ապրել, այլ նկատի ունեն հայկական Մասիսը, Երեւանը, Գեղարքունիքը, որտեղ՝ Սովետական Միության տարիներին ինչ-որ քանակի ադրբեջանցիներ են ապրել։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասվում է, որ իրենք հետեւողականորեն հասնելու են փախստականների իրավունքների վերականգնմանը: Մինչդեռ Հայաստանում եղել են ոչխարապահ եւ իրենց հոտն արածեցնող ադրբեջանցիներ, որոնց թիվը, ամենակոպիտ հաշվարկներով, անգամ չի անցել 150 հազարը: Եվ այս ցինիզմը բխում է նրանից, որ Փաշինյանը, ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, վախենում է հակադարձել, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել, որ 500 հազար հայ է բռնագաղթել, ոմանք մորթվել ու ունեզրկվել են Ադրբեջանի կողմից, եւ դա եղել է մինչեւ արցախյան հակամարտությունը։ Որ Ադրբեջանի գործողությունները կարելի է բնորոշել որպես մարդկության դեմ հանցագործություն: Սակայն Փաշինյանի «խաղաղության օրակարգի» մեջ չի մտնում մորթվող, ունեզրկվող, հայրենազրկվող հայերի մասին բարձրաձայնելը, նա շատ կուզենար, որ հայ ժողովուրդն ադրբեջանցիներից շնորհակալություն հայտներ անգամ մորթվելու համար: Իսկ Իսրայելի վարչապետ Գոլդա Մեյերն ասում է․ «Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ

Փաշինյանը ԵՄ ընդլայնման կեղծ գագաթնաժողովի է մասնակցո՞ւմ Wed, 04 Nov 2026 01:07:49 +0400 ՀՀ վարչապետ…

6 ժամ ago

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ

Շտապում է` շատ է շտապում․․․ Ալիեւը վստահ չէ Tue, 03 Nov 2026 23:56:38 +0400 Շտապում…

8 ժամ ago

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ

Մելանյա Թրամփը նոյեմբերի 5-ին հանդես կգա հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ Tue, 03 Nov 2026 23:43:31 +0400…

8 ժամ ago

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

8 ժամ ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

8 ժամ ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

8 ժամ ago