Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Լեհաստանի նախագահին չեն հրավիրել իր իսկ երկրում կայանալիք համաժողովին․ Կիևի դեմարշն է

Tue, 23 Jun 2026 13:30:59 +0400


Լեհաստանի կառավարությունը և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին չեն հրավիրել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին Գդանսկում կայանալիք՝ Ուկրաինային նվիրված համաժողովին։

Այս մասին հայտարարել է Լեհաստանի առաջնորդի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարցին Պշիդաչը, ըստ TVP Info-ի։

«Կարոլ Նավրոցկին հրավեր չի ստացել Գդանսկում կայանալիք համաժողովին։ Նախագահը չի մասնակցում այն ​​միջոցառումներին, որոնց հրավիրված չի եղել», – նշել է Պշիդաչը։

Ըստ նրա՝ համաժողովին հրավերներ են ուղարկել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Վլադիմիր Զելենսկին։

«Հուսով եմ, որ այս անգամ վարչապետ Տուսկը կկենտրոնանա Լեհաստանի շահերի, այլ ոչ թե Վլադիմիր Զելենսկու համար գումար հավաքելու վրա», – հավելել է նախարարը։

Պշիդաչը նաև վիրավորական է անվանել Ուկրաինայի առաջնորդի կողմից Նավրոցկիին ռուսամետ անվանելու մեղադրանքները։ Նա նշել է, որ Ուկրաինան զգալի աջակցություն է ստանում Լեհաստանից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ընդդիմության հասունանալու ժամանակը

Ընդդիմության հասունանալու ժամանակը Tue, 23 Jun 2026 19:15:55 +0400 Իմ կարծիքով, այլեւս ավարտվել են ոչ…

7 րոպե ago

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը

Ինչու Հայաստանի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հայ ժողովրդի իրական կամքը Tue, 23 Jun 2026…

11 րոպե ago

Մահացել է ռուս դերասան Միխայիլ Նոժկինը

Մահացել է ռուս դերասան Միխայիլ Նոժկինը Tue, 23 Jun 2026 19:00:34 +0400 90 տարեկան հասակում…

22 րոպե ago

ԿԸՀ կայքը կախեց, հիմա ՍԴ կայքը կախելու ժամանակն է

ԿԸՀ կայքը կախեց, հիմա ՍԴ կայքը կախելու ժամանակն է Tue, 23 Jun 2026 18:45:45 +0400…

37 րոպե ago

Ուղղաթիռ է կործանվել․ պարզում են պատճառը

Ուղղաթիռ է կործանվել․ պարզում են պատճառը Tue, 23 Jun 2026 18:30:32 +0400 Ամերիկյան Ալյասկայում ափամերձ…

52 րոպե ago

Մենք չենք կարող ձեւ թափել եւ չտեսնելու տալ նոր ստեղծվող իրավիճակը

Մենք չենք կարող ձեւ թափել եւ չտեսնելու տալ նոր ստեղծվող իրավիճակը Tue, 23 Jun 2026…

1 ժամ ago