Ոչ թե երդման տեքստը, այլ ձեզ պիտի փոխել

Ոչ թե երդման տեքստը, այլ ձեզ պիտի փոխել

Tue, 23 Jun 2026 14:15:17 +0400


ՔՊ-ն փոխում է կառավարության անդամների երդման տեքստը։ Նախագծի հեղինակներն առաջարկում են այնտեղից հանել այն ձևակերպումները, որոնք համազգային բովանդակություն ունեն։ Կարծես թե խնդիրը բառերի մեջ է եղել, ոչ թե վերջին տարիների քաղաքականության, որոշումների ու ձախողումների։

Սա նույնն է, թե թռչունի թևերը կտրես ու ասես՝ գետնին նստած կուտդ կեր, իրավունք չունես երկնքին նայելու։ Երբ ազգայինը, պետականը, համազգային պատասխանատվությունը դուրս են մղվում, պետությունն էլ աստիճանաբար վերածվում է մի գրասենյակի, որտեղ պաշտոնյաները երդվում են ոչ թե ժողովրդի, այլ իշխանության առաջ։

Նրանց պատկերացմամբ՝ Հայաստանը կառավարության շենքն է, որտեղ նստում են կառավարության անդամները, և նրանք պարտավոր են երդվել միայն այն քաղաքական գծին, որն այսօր թելադրվում է վերևից։ Երդվել այն թեզերով, որոնք վերջին տարիներին Ալիևը գծում է, իսկ Փաշինյանը ներկայացնում է որպես անխուսափելի իրականություն։

Ամենաուշագրավն այն է, որ այս ամենի ֆոնին նրանք կրկին երդվելու են պահպանել սահմանադրական կարգը։ Բայց երդման արժեքը որոշվում է ոչ թե տեքստով, այլ երդվողի վարքով։ Երբ խոսքն ու գործը տարիներ շարունակ իրար հակասում են, ամենագեղեցիկ երդումն անգամ դառնում է դատարկ ձևականություն։

Ի վերջո, պետական ճգնաժամերը բառերի պատճառով չեն առաջանում։ Ոչ մի երկիր չի պարտվում սխալ գրված երդման պատճառով։ Երկրները պարտվում են, երբ իշխանությունները դադարում են պատասխանատու լինել իրենց խոսքի, որոշումների և հետևանքների համար։

Վստահությունը չի վերադառնում խմբագրված նախադասություններով։ Վստահությունը չի կառուցվում բառեր ջնջելով կամ ավելացնելով։ Եթե մարդիկ չեն հավատում իշխանությանը, պատճառը երդման տեքստը չէ։ Պատճառը այն քաղաքականությունն է, որի ականատեսն են եղել տարիներ շարունակ։

Ինչևէ, կարող եք փոխել տեքստը, նոր երդումներ ավելացնել, հին ձևակերպումներ հանել։ Կարող եք վերաշարադրել յուրաքանչյուր նախադասություն։ Բայց ոչ մի խմբագրում չի կարող վերականգնել կորցրած վստահությունը։

Մարդիկ չեն կարդում ձեր երդման տեքստը, մարդիկ գնահատում են ձեր գործերը։ Իսկ երբ գործերը հակասում են խոսքերին, երդումը դառնում է պարզապես արարողակարգային տեքստ։ Խնդիրը երբեք էլ երդման բառերը չեն եղել։ Խնդիրը դրանք արտասանողներն են։ Ոչ թե երդման տեքստը, այլ ձեզ պիտի փոխել, որպեսզի, ինչպես դուք եք սիրում ասել, ՀՀ քաղաքացին իսկապես ապագա ունենա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Պատմական» հանդիպում է լինելու

«Պատմական» հանդիպում է լինելու Sat, 14 Nov 2026 11:00:33 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատմական…

11 րոպե ago

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը

Այս միջոցառումը կազմակերպվել է Արսեն Գևորգյանի հուղարկավորության օրը Sat, 14 Nov 2026 10:54:47 +0400 Մարդիկ…

17 րոպե ago

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին

«Հրապարակ». Ինչպես են արձագանքել տնտեսվարողները եւ ՍԱՏՄ-ն Բաբկեն Պիպոյանի բացահայտումներին Sat, 14 Nov 2026 10:45:24…

26 րոպե ago

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին

Գազով հարուստ Իրանում գազի լուրջ ճգնաժամ է․ դիմել են ժողովրդին Sat, 14 Nov 2026 10:30:07…

41 րոպե ago

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը

Մեր մայրաքաղաքին ասում է Էրևան, ինչպես ասում է Իլհամ Ալիևը Sat, 14 Nov 2026 10:29:04…

42 րոպե ago

Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին

Առաջարկում եմ ԱԺ կռիվներում առավել աչքի ընկած պատգամավորներին մասնակցեն մենամարտերին Sat, 14 Nov 2026 10:25:00…

46 րոպե ago