3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին

3 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատախազին

Tue, 23 Jun 2026 20:15:59 +0400


ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը:

Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։

Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը):

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը:

3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստից հետո լրագրողներին…

1 ժամ ago

Անոմալ շոգերի պատճառով հայտարարվել է վտանգի բարձրագույն աստիճան

Անոմալ շոգերի պատճառով հայտարարվել է վտանգի բարձրագույն աստիճան Fri, 26 Jun 2026 00:30:22 +0400 Հաստատված…

5 ժամ ago

Մտովի տեղափոխվում եմ 2019թ. հունվարի 22․ հերոսի հոր մտովի զրույցը տղայի հետ

Մտովի տեղափոխվում եմ 2019թ. հունվարի 22․ հերոսի հոր մտովի զրույցը տղայի հետ Fri, 26 Jun…

5 ժամ ago

Միգրանտների ժամանակավոր կայան-ճամբարներ կստեղծեն

Միգրանտների ժամանակավոր կայան-ճամբարներ կստեղծեն Thu, 25 Jun 2026 23:55:10 +0400 Եվրամիության մի շարք երկրներ դիտարկում…

6 ժամ ago

Ինչ է մտածում Լիոնել Մեսին իր կարիերայի մասին՝ իր տարեդարձի օրը

Ինչ է մտածում Լիոնել Մեսին իր կարիերայի մասին՝ իր տարեդարձի օրը Thu, 25 Jun 2026…

6 ժամ ago

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել

Իրանցի ֆուտբոլիստների հանդեպ վիզային մեղմացումներ են կիրառվել Thu, 25 Jun 2026 23:30:03 +0400 Միացյալ Նահանգները…

6 ժամ ago