Նախարարների երդման տեքստն էլ կփոխվի

Նախարարների երդման տեքստն էլ կփոխվի

Tue, 23 Jun 2026 22:45:47 +0400


Արդեն գրել ենք, որ իշխանությունը որոշել է պատգամավորի երդման տեքստը փոխել։ Այսօր տեղեկացանք, որ որոշել են նաեւ փոխել Կառավարության անդամների երդման տեքստի բովանդակությունը: Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում՝ e-draft.am-ում, հունիսի 22-ին հանրային քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Կառավարության անդամների երդման տեքստը շարադրել նոր խմբագրությամբ:

ՀՀ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է այն երդման տեքստը, որը տալիս են լիազորություններն ստանձնած Կառավարության անդամները։ Նոր երդման տեքստն ունի հետևյալ բովանդակությունը. «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

Ըստ հիմնավորման՝ մինչ այժմ գործող երդման տեքստն ամբողջապես չի արտացոլում «պետության հարատևության, սերունդների առջև պատասխանատվության, պետականության ամրապնդման և զարգացման տարրերը, որոնք անհրաժեշտ նախապայմաններ են ժողովրդավարական և իրավական պետության համար»։ Նախագծի նպատակն է, որ «Կառավարության անդամների երդումն ավելի ամբողջական կերպով արտացոլի պաշտոնի ստանձնման հետ կապված պատասխանատվության շրջանակն ու պետական իշխանության հիմքում ընկած հիմնարար արժեքները»։

Ըստ հիմնավորման՝ տեքստում նոր ձևակերպումներն ընտրվել են՝ արտացոլելու պետականության հիմքերը և Կառավարության անդամի սահմանադրական առաքելությունը։ Մասնավորապես՝ «հարատևությունը» արտահայտում է պետության երկարաժամկետ գոյության և շարունակականության գաղափարը, «ինքնիշխանությունը»՝ պետության անկախությունն ու ինքնուրույն գործելու կարողությունը, «զարգացումը»՝ առաջընթացի և բարեկեցության կարևորությունը։ Իսկ «գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների» դրույթն արտահայտում է հանրային իշխանության երկարաժամկետ պատասխանատվությունը։

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից եւ դրվել է քննարկման մինչեւ հուլիսի 7-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել

Առաջին անգամ «Շամոնդի վիրուսով» մարդ է վարակվել Thu, 22 Oct 2026 23:55:41 +0400 Ֆրանսիական իշխանությունները…

5 ժամ ago

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել

50 Cent-ը պնդում է՝ P. Diddy-ին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել Thu, 22 Oct…

5 ժամ ago

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Արագածում արդեն խորը ձմեռ է․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Thu, 22 Oct 2026 23:34:47 +0400…

6 ժամ ago

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել

Զոհված զինվորականների մասունքներ են փոխանակել Thu, 22 Oct 2026 23:30:22 +0400 Ռուսական եւ Ուկրաինական կողմերը…

6 ժամ ago

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը

Քեյթ Միդլթոնը «Դիսնեյի արքայադստեր» կերպարով ներկա է գտնվել Օմանի սուլթանի այցի պատվին կազմակերպված ընդունելությանը Thu,…

6 ժամ ago

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը

Փաշինյանի հայտարարություն, TRIPP-ի նախագծման աշխատանքների մեկնարկ, Եկեղեցի՝ դատական գործեր․ Օրվա թոփ լուրերը Thu, 22 Oct…

6 ժամ ago