«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին

«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին

Wed, 24 Jun 2026 08:15:43 +0400


Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։

Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռեւս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձեւավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։

Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, եւ դեռ ժամանակ կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Եվրոպա լիգան վերադառնում է Երևան․ որքան արժեն տոմսերը

Եվրոպա լիգան վերադառնում է Երևան․ որքան արժեն տոմսերը Tue, 13 Oct 2026 14:45:29 +0400 Հայկական…

9 րոպե ago

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է

Գյուլագարակ համայնքում ճանապարհների վիճակն անմխիթար է Tue, 13 Oct 2026 14:15:30 +0400 Լոռվա մարզի Գյուլագարակ…

39 րոպե ago

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն

Երևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն Tue, 13 Oct 2026 14:15:26 +0400 Երևանում ևս 2 փողոց կանվանափոխվի։…

39 րոպե ago

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել

Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել Tue, 13 Oct 2026 14:10:06 +0400 Latest…

44 րոպե ago

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր

Բացահայտել ենք գումարների վատնման բավականին խնդրահարույց դեպքեր Tue, 13 Oct 2026 14:06:23 +0400 Latest news…

48 րոպե ago

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց Tue, 13 Oct 2026 14:04:13 +0400 Դատարանը բավարարել է դատախազության…

50 րոպե ago