«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին

«Հրապարակ»․ Սպասում են Կարապետյանի հրավերին

Wed, 24 Jun 2026 08:15:43 +0400


Ընտրությունները կեղծելու մեջ Նիկոլ Փաշինյանին մեղադրող Սամվել Կարապետյանն օրերս հայտարարեց ընդդիմադիր ուժերի համախմբման եւ փողոցային պայքարը «ճիշտ պահին գեներացնելու» մասին․ «Քանի որ մենք այդ սխալը թույլ տվեցինք ընտրություններից առաջ, շատ ընդդիմադիր ուժեր, որոնք միգուցե ազնիվ պայքարում էին, բայց գերագնահատեցին իրենց ուժերը, շատերի հետ մենք չկարողացանք պայմանավորվել»։

Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին՝ համախմբվել մեկ հարթակում։ Չնայած նրա առաջարկն արդեն հասցրել են որոշ ուժեր ողջունել, սակայն, մեր տեղեկություններով, այս օրակարգով դեռեւս հանդիպում, համատեղ քննարկում չի եղել։ Միասնական հարթակ ձեւավորելու մասին ընդհանրական խոսակցություն եղել է ԿԸՀ-ի՝ ընտրությունների վերջնական արդյունքները հրապարակելու եւ ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելու որոշումից առաջ, երբ հայտնի վեց ուժերի հայտարարությունը հաջորդեց, որոնք բարձրաձայնեցին, որ չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Այս հայտարարությունը կյանքի կոչելուց առաջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հանդիպման ընթացքում է բարձրաձայնվել հետընտրական միասնական հարթակի ձեւավորման անհրաժեշտության մասին, որին հաջորդել է ընդդիմության առաջնորդի՝ Կարապետյանի հրապարակային առաջարկը։

Սակայն ընդդիմադիր դաշտում, մեր տեղեկություններով, ուշի-ուշով սպասում են գործնական քայլերի, Կարապետյանից հանդիպման հրավերի, ոմանք երեկվա դրությամբ տարակուսած էին։ Բանն այն է, որ հունիսի 26-ին ՍԴ-ում քննվելու է ընդդիմության ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու մասին հայցը, սակայն միասնական ընդդիմությունը դեռ քայլեր չի որոշել, մինչդեռ Սամվել Կարապետյանն ակնարկում էր, որ հանրահավաք են նախաձեռնելու։ Մյուս կողմից՝ ՍԴ հայցը մոտ երկու շաբաթ քննվելու է, եւ դեռ ժամանակ կա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Կրեմլը Հայաստանի իշխանություններից

Ի՞նչ է ակնկալում Կրեմլը Հայաստանի իշխանություններից Wed, 24 Jun 2026 14:00:35 +0400 Ռուսաստանը հույս ունի,…

9 րոպե ago

Արևմուտքի՝ ՀՀ-ի շուրջ արվող քայլերը կսրեն իրավիճակը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ

Արևմուտքի՝ ՀՀ-ի շուրջ արվող քայլերը կսրեն իրավիճակը Հարավային Կովկասում․ ՀԱՊԿ Wed, 24 Jun 2026 13:40:12…

29 րոպե ago

Ով է քննելու Չալաբյանի կալանքի հարցը

Ով է քննելու Չալաբյանի կալանքի հարցը Wed, 24 Jun 2026 13:31:19 +0400 Ավետիք Չալաբյանի կալանքի…

38 րոպե ago

Ոսկու և արծաթի գները իջել են

Ոսկու և արծաթի գները իջել են Wed, 24 Jun 2026 13:30:47 +0400 Նյու Յորքի ապրանքային…

39 րոպե ago

Եթե մենք սրա դեմը չառնենք, կտեսնենք, որ Հայաստան պետությունն էլ հայկական տարածք չէ

Եթե մենք սրա դեմը չառնենք, կտեսնենք, որ Հայաստան պետությունն էլ հայկական տարածք չէ Wed, 24…

44 րոպե ago

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ

«Հրապարակ». Գործ ունենք ոչ թե սխալի, այլ գիտակցված, կործանարար քաղաքականության հետ Wed, 24 Jun 2026…

54 րոպե ago