Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք

Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք

Wed, 24 Jun 2026 11:23:47 +0400


Նոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք

2026 թվականի խորհրդարանական ընտրություններն անցան համատարած կեղծիքներ, ճնշումների և ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքը վարկաբեկող պայմաններում։

Ընտրական գործընթացի ընթացքում քաղաքական օրակարգը մեծապես ձևավորվում էր ոչ թե Հայաստանի քաղաքացիների առաջնահերթ շահերով, այլ արտաքին կենտրոնների հետաքրքրություններով ու ակնկալիքներով, իշխանությունն ամեն գնով պահելու նպատակներով: Արդյունքում զոհաբերվում էր ՀՀ քաղաքացիների և Հայաստանի Հանրապետության շահը:
Այս ընտրությունները ցույց տվեցին երկու կարևոր հանգամանք.

1. Քաղաքական դաշտը զգալիորեն սպառել է իր գաղափարական և քաղաքական ներուժը, ինչի արդյունքում բացվել է տարածք նոր խոսքի, նոր մտածողության և նոր գաղափարների համար։

2. Ներկայիս սահմանադրական և ինստիտուցիոնալ համակարգը լայն հնարավորություններ է ստեղծում իշխանության գերկենտրոնացման համար՝ թույլ տալով ազդեցություն գործադրել ընտրական գործընթացների վրա վարչական, իրավապահ և այլ լծակների միջոցով։ Անկախ մարմինների և իրավապահ համակարգի կենտրոնացվածությունը մեկ քաղաքական կենտրոնի շուրջ լրջորեն սահմանափակում է իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողության հնարավորությունները և նրա համար կեղծարարությունների լայն դաշտ բացում:

Այս իրողությունները հաշվի առնելով՝ Իշխանությունների հակակշռման համար հանրային դաշինքը շարունակելու է իր գործունեությունը երկու հիմնական ուղղությամբ՝ նպաստելով Հայաստանի գաղափարական ու քաղաքական նորացմանը և համախմբելով քաղաքացիներին սահմանադրական ու համակարգային փոփոխությունների օրակարգի շուրջ։ Մեր նպատակն է ձևավորել այնպիսի պետական համակարգ, որը կբացառի միահեծան իշխանության հնարավորությունը, ընտրական գործընթացների նկատմամբ իշխանական վերահսկողությունը և կապահովի իրական ժողովրդավարություն, հաշվետվողականություն և ժողովրդի ազատ կամարտահայտության պաշտպանություն։
Մեր վերջնանպատակն է վերադարձնել իշխանությունը ՀՀ քաղաքացիներին: ՀՀ քաղաքացին է Հայաստանի ուժը և հարստությունը:
«Հանրային դաշինք՝ իշխանությունների հակակշռման համար» նախաձեռնող խումբ

Հայկ Դորունց
Արսեն Թավադյան
Վարդան Հարությունյան

Ռուբեն Հարությունյան

Հովհաննես Իշխանյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ամերիկյան ուժերն ահաբեկիչ են ոչնչացրել

Ամերիկյան ուժերն ահաբեկիչ են ոչնչացրել Thu, 25 Jun 2026 18:30:42 +0400 Ամերիկյան ուժերը Սիրիայի հյուսիս-արեւմուտքում…

9 րոպե ago

Բագրատ և Միքայել Սրբազանների հանդիպումը դատարանի բակում

Բագրատ և Միքայել Սրբազանների հանդիպումը դատարանի բակում Thu, 25 Jun 2026 18:16:56 +0400 Latest news…

22 րոպե ago

Եվրոպան, եթե ուժ ունենար, հայ-թուրքական սահմանը վաղուց բացված կլիներ

Եվրոպան, եթե ուժ ունենար, հայ-թուրքական սահմանը վաղուց բացված կլիներ Thu, 25 Jun 2026 18:15:37 +0400…

24 րոպե ago

Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ

Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն»…

26 րոպե ago

ԵՄ-ն լիբանանցի զինվորականներ է պատրաստելու

ԵՄ-ն լիբանանցի զինվորականներ է պատրաստելու Thu, 25 Jun 2026 18:00:29 +0400 Եվրամիությունը մշակում է նախագիծ՝…

39 րոպե ago

Ինչ է հայտնել Սաղաթելյանը

Ինչ է հայտնել Սաղաթելյանը Thu, 25 Jun 2026 17:55:01 +0400 Իշխան Սաղաթելյանը գրում է. «Սիրելի…

44 րոպե ago