Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

Կծեծեն էլ, «կաշիներն էլ կքերթեն»․ այս իշխանությունների համար Արևմուտքը «կանաչ լույս» է վառել

Wed, 24 Jun 2026 19:45:09 +0400


«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

– Ընտրություններից հետո ռեժիմը շարունակում է քաղաքական աննախադեպ հետապնդումները, որոնք ուղեկցվում են նոր ձերբակալություններով, խուզարկություններով, սպառնալիքներով։ Մինչ ընդդիմադիր 7 ուժ դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, Փաշինյանը կրկին սպառնում է «ոչնչացնել, նստեցնել, ունեզրկել» իր հակառակորդներին եւ նոր կալանավորումներ են իրականացվում։ Ինչպե՞ս կգնահատեք հետընտրական իրավիճակը Հայաստանում, ի՞նչ զարգացումներ սպասել։

– Հայաստանում այլևս Սահմանադրությունը չի աշխատում, կամ, կարելի է ասել, հակասահմանադրական կարգեր են հաստատվել: Սահմանադրական իրավունքներն արդեն ոտնահարված են՝ խոսքի ազատությունը, սեփականության անձեռնմխելիության իրավունքը, խղճի ազատությունը, ընտրելու և ընտրվելու իրավունքները, անձնական կյանքի գաղտնիությունն, օրենքի գերակայությունը և այլն: Նման կարգերը բնորոշ են տոտալիտար համակարգերին, միակ մխիթարանքն այն է, որ տոտալիտար համակարգերին բնորոշ գաղափարախոսութուն դեռևս չեն կարողանում հորինել: Մի խոսքով, գնում ենք ԵՄ:

– Հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած ծեծկռտուքը վկայում է, որ ՔՊ-ն շարունակելու է ընդդիմադիրներին հալածելու քաղաքականությունը։ Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն, օրինակ, կատարվածի համար մեղադրում է «Մայր Հայաստան» խմբակցությանը, նշելով, որ նրանց «հերթական սադրանքը պետք է արժանի հակահարված ստանար»։ Քաղաքապետն էլ սպառնում է ընդդիմախոսների «կաշիները քերթել»։

– Մենք արդեն պետք է սովորենք նման երևույթներին, սա դեռ «ծաղիկներն» են, ամեն ինչ նոր է սկսվում: Երբ Սահմանադրությունն ու օրենքներն արդեն չեն գործում, դատական իշխանությունը շարժվում է գործադիր իշխանության հահանգներով, մարդկանց «կաշիներն էլ կքերթեն», «ասֆալտներով էլ քարշ կտան», Աշոցքում էլ «աքսորավայր» կսարքեն, որ կալանավորներն անվճար աշխատեն ռեժիմի համար:

– Արդեն մտավախություններ են հնչում, թե քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը փաշինյանական ռեժիմի կողմից «նախազգուշացում» է այն մասին, որ նույնը լինելու է նաև այն ուժերի հետ, որոնք մանդատներ կվերցնեն և կհայտնվեն խորհրդարանում։

– Ըստ երևույթին ցանկանում են, որ մանդատները չվերցնեն, իսկ եթե վերցնեն, պետք է դաստիարակչական «ծեծ ուտեն»: Նման երևույթներին սովորաբար արձագանքում է Արևմուտքն, առաջին հերթին եվրոպական կառույցները՝ ԵԽ-ն, ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն և այլն, սակայն այնտեղից ռեժիմը «կանաչ լույս» է ստացել, աշխարհաքաղաքական շահերը կարևոր են սկզբունքներից: Սա է իրական աշխարհը, և մեր խնդիրները միայն մենք կարող ենք լուծել, կամ էլ՝ չլուծել: Այստեղ պատասխանատվության իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, որն ընտրությունների ժամանակ միասնական շտաբ չձևավորեց, հիմա նույնպես ցաքուցրիվ են գործում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ

«Հրապարակ». Թրամփի բոլոր նշանակումները նույն տրամաբանության մեջ են. Սոկոլովի նշանակումը բացառություն չէ Fri, 17 Jul…

9 րոպե ago

Какие комиссии будут переданы оппозиции?

Какие комиссии будут переданы оппозиции? Fri, 17 Jul 2026 09:05:33 +0400 Хотя согласно формуле Д’Ондта,…

19 րոպե ago

Նոր մշակույթ

Նոր մշակույթ Fri, 17 Jul 2026 09:00:33 +0400 Մեզ հարկավոր են նոր որակի, նոր մտածողության…

24 րոպե ago

«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում

«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում Fri, 17 Jul 2026 08:45:49 +0400 Խուլ դժգոհություն է հասունացել…

39 րոպե ago

«Հրապարակ»․ Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված

«Հրապարակ»․ Ոմանք ուրախ են, ոմանք՝ հիասթափված Fri, 17 Jul 2026 08:15:07 +0400 Պետական շարքային ծառայողները…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին

«Հրապարակ»․ Ակնա՞րկ. Ինչ թանկարժեք նվերներ է փոխանցել վրացի պաշտոնյան Փաշինյանին Fri, 17 Jul 2026 08:10:00…

1 ժամ ago