Հրդեհներ Ֆրանսիայում՝ անոմալ շոգերի պատճառով

Հրդեհներ Ֆրանսիայում՝ անոմալ շոգերի պատճառով

Thu, 25 Jun 2026 01:30:56 +0400


Ֆրանսիայում՝ հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով հրդեհներ են սկսվել հարյուրավոր հեկտար մակերես ընդգրկող անտառային տարածքներում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Անտառային հրդեհներից մեկը բռնկվել է Լոթ-ի-Գարոն շրջանում, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում։ Հրդեհն ընդգրկում է 87 հեկտար մակերես։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել է 180 հրշեջ։ Եւս մեկ հրդեհ էլ բռնկվել է հյուսիսում գտնվող Մեն-ի-Լուարա շրջանում։ Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի մակերեսը ընդգրկում է 85 հեկտար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 200 հրշեջ։

Ի դեպ, հունիսի 23-ը, Ֆրանսիայում օդերեւութաբանական դիտարկումների պատմության 79 տարիների ընթացքում դարձել է ամենից շոգ օրը։ Փարիզում սնդիկի սյունը գերազանցել է +41 աստիճանը։ Որոշ դեպարտամենտներում ջերմաստիճանը հասել է +44 աստիճանի։ Մոտ 70 հազար տնային տնտեսություն մայրաքաղաքում մնացել է առանց հոսանքի։Անոմալ շոգերից արդեն մոտ երկու տասնյակ մարդկային զոհեր են եղել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Այսպես կոչված երկրի ղեկավարն իր պարտությունը փաթաթում է երկրի վրա

Այսպես կոչված երկրի ղեկավարն իր պարտությունը փաթաթում է երկրի վրա Fri, 17 Jul 2026 12:30:36…

5 րոպե ago

Հարված Թրամփին

Հարված Թրամփին Fri, 17 Jul 2026 12:30:03 +0400 Վերսկսված իրանական հակամարտությունը մեծացնում է հավանականությունը, որ…

5 րոպե ago

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան

Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Fri, 17 Jul 2026 12:18:40 +0400 Latest news from…

17 րոպե ago

«Հրապարակ». Հայաստանին դրանից ո՛չ տաք, ո՛չ էլ սառը

«Հրապարակ». Հայաստանին դրանից ո՛չ տաք, ո՛չ էլ սառը Fri, 17 Jul 2026 12:15:13 +0400 Իսրայելի…

20 րոպե ago

Երևանում ռուս խարդախ են ձերբակալել․ ինչ է հայտնի

Երևանում ռուս խարդախ են ձերբակալել․ ինչ է հայտնի Fri, 17 Jul 2026 12:00:39 +0400 Երևանի…

35 րոպե ago

Փաշինյանի իշխանությունը պահելը խայտառակ թանկ է նստելու

Փաշինյանի իշխանությունը պահելը խայտառակ թանկ է նստելու Fri, 17 Jul 2026 12:00:04 +0400 Latest news…

35 րոպե ago