«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել

«Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել

Thu, 25 Jun 2026 09:45:32 +0400


Հունիսի 26-ին ՍԴ-ն քննելու է 7 քաղաքական ուժերի դիմումները՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ։ Մեզ հետ զրույցում ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտնեց, որ, ի տարբերություն նախորդ տարիներին քննված նմանատիպ գործերի, այս անգամ ՍԴ-ն գործող պրակտիկայից նախադեպային շեղում է արել․ «Միակ բանը, որ Սահմանադրական դատարանի պրակտիկայից նախադեպային շեղում էր, ըստ իս, այն էր, որ գործին մասնակից են դարձրել, էսպես ասած, հաղթող ուժին։ Նախկինում նման պրակտիկա չենք ունեցել, այսինքն՝ պատասխանողը Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, նրանք էլ պատասխանում էին։ Այս տրամաբանությամբ եթե մասնակից են դարձրել ՔՊ-ին, ուրեմն ընտություններին մասնակից բոլոր ուժերին պետք է մասնակից դարձնեն։ Այսինքն, 7 քաղաքական ուժ է դիմել, մեկին էլ իրենք են մասնակից դարձրել, նույն տրամաբանությամբ՝ պետք է մյուս 10 ուժերին էլ մասնակից դարձնեին»։

Հարցին, թե նման ծավալի գործերը մեկ վարույթում կարո՞ղ է ՍԴ-ն քննել եւ սահմանված ժամկետում ավարտել գործի քննությունը, Գյուլումյանը պատասխանեց․ «Լավ քննելու դեպքում հնարավոր է, որ ժամկետի մեջ տեղավորվեն։ Ես հիշում եմ, երբ 1996-ի ընտրություններն էինք քննում, իսկ այն ժամանակ մենք գնացել էինք ընդհուպ քվեաթերթիկների նոր հաշվարկի, մենք կարողացանք տեղավորվել սահմանված ժամկետի մեջ, քանի որ աշխատում էինք գիշեր-ցերեկ։ Այդ պահերին ՍԴ-ն սովորական աշխատանքային ռեժիմով չի աշխատում։ Եթե նկատեցիք` աշխատակարգային որոշումն էլ (7 քաղաքական ուժերի դիմումները մեկ վարույթում քննելու որոշումը՝ խմբ․) ուշ ժամի տեղի ունեցավ։ Դա տարօրինակ բան չէ, քանի որ կա ժամանակային սահմանափակում, դրա համար կիրակի էլ կարող է լինել, գիշեր էլ կարող է լինել»։

Անդրադառնալով Սեդա Սաֆարյանի մասնակցությանը գործի քննությանը, Գյուլումյանը նշեց․ «Այստեղ խոսքը միայն Արման Բաբաջանյանի հետ ունեցած քաղաքական կապի մասին չէ։ Չգիտեմ՝ ինչ դիմում է ներկայացրել նրա բացարկի հարցով «Հայաստան» դաշինքը, բայց այստեղ կա նաեւ նրա՝ որպես փաստաբան մասնակցելը մյուս ուժի ղեկավարի նկատմամբ մարտի 1-ի գործով, որն առավել կարեւոր հիմք է, որպեսզի նրա անաչառությունը կասկածի տակ դրվի»։ Գյուլումյանն ընդգծեց, որ ՍԴ որոշման համար հարկավոր է, որ ՍԴ դատավորներից 5-ը գործի քննության ժամանակ կողմ քվեարկի ընդունվող որոշմանը․ «Այստեղ դատարանի դատավորների թվի մեծամասնությամբ է եւ ոչ թե մասնակցող դատավորների թվի»։

ՀԳ․ Երեկ Սահմանադրական դատարանը պարզաբանում տարածեց այն մասին, որ Սեդա Սաֆարյանը մասնակցելու է գործի քննությանը, քանի որ որեւէ ՍԴ դատավորի մասնակցությունը կարող է բացառվել, եթե ՍԴ մյուս դատավորներից նման միջնորդություն լինի: Այսինքն, ընդդիմության դիմումը` Սաֆարյանին գործի քննությունից հեռացնելու մասին, բավարար չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բռնաճնշումներով մարդկանց կոտրելու մեխանիզմն այնքան էլ կիրառելի չէ. Մամիկոն Ասլանյան

Բռնաճնշումներով մարդկանց կոտրելու մեխանիզմն այնքան էլ կիրառելի չէ. Մամիկոն Ասլանյան Fri, 26 Jun 2026 16:13:26…

16 րոպե ago

Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Պաշտոնյայի կողմից 2 դրվագով խոշտանգման դեպքի առթիվ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Fri, 26 Jun 2026…

30 րոպե ago

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո մասնակիցները շարժվում են ՍԴ

Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո մասնակիցները շարժվում են ՍԴ Fri, 26 Jun 2026 15:50:39 +0400…

39 րոպե ago

Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ հասկանում

Լավ է անում, որ ուզում է թուրքերին պատժի, մենք ինչո՞ւ ենք դա վատ ընկալում` չեմ…

45 րոպե ago

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու

Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու Fri, 26 Jun 2026 15:22:30 +0400 Սահմանադրական դատարան…

1 ժամ ago

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը»

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը» Fri, 26 Jun 2026 15:15:59 +0400 Ինչպես…

1 ժամ ago