Հայ Առաքելական եկեղեցին այսօր ինչ օր է նշում

Հայ Առաքելական եկեղեցին այսօր ինչ օր է նշում

Thu, 25 Jun 2026 12:07:52 +0400


Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնը։
Այսօր Հայոց Եկեղեցին ոգեկոչում է Ս. Թարգմանիչ հայրերի՝ Ս. Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի անմահ հիշատակը: Երկու նվիրյալ անձերի, ովքեր Աստծու խոսքով զորացած և ազգային բարձր գիտակցությամբ կարողացան հեղաշրջել հայ մարդու միտքը՝ տալով ազգի հարատևելու գաղտնիքը:

Ս. Սահակ Պարթև Հայրապետը Ներսես Մեծ կաթողիկոսի որդին էր` Ս. Գրիգոր Լուսավորչի տոհմի վերջին ներկայացուցիչը, որ 387 թվականից սկսած 52 տարի եղել է հայոց հայրապետական աթոռի գահակալը: Լինելով կրթված և հմուտ` երաժշտական, հռետորական արվեստների, իմաստասիրության և լեզվագիտության մեջ, Սահակ Պարթևը մեծ նպաստ է բերել հայ ազգային մշակույթի զարգացմանը, եղել հայոց գրերի ստեղծման ջատագովը, Մեսրոպ Մաշտոց վարդապետի հետ դարձել հայ դպրության ու եկեղեցական մատենագրության հիմնադիր:

Ս. Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 360 թվականին, մանուկ հասակից սովորել հունարեն և պարսկերեն: Սկզբում պաշտոնավարել է արքունիքում՝ որպես արքունի դպիր: Սակայն հետո` թողնելով աշխարհիկ կյանքը, դարձել է հոգևորական՝ ապրելով խիստ ճգնությամբ: Քարոզչության ընթացքում Ս. Մեսրոպը զգում է հայ տառերի և հայագիր Աստվածաշունչ ունենալու կարևորությունը: Հայաստանում կային հայկական նշանագրեր, որոնք ժամանակին գործածում էին քրմերը: Այդ նշանագրերը Վռամշապուհ արքայի հրամանով Վահրիճ իշխանը բերում է Դանիել Ասորի եպիսկոպոսի մոտից, սակայն Մեսրոպը, մի կարճ ժամանակ ուսուցանելով իր աշակերտներին, նկատում է, որ նշանագրերն անկատար են: Նա աշակերտների հետ մեկնում է Եդեսիա, Ամիդ, աստվածային զորությամբ հղանում հայոց տառերը և Սամոսատում Հռոփանոս անունով մի հույն գրչի հետ վերջնականապես ձևավորում դրանք: Տառերի գյուտից հետո Ս. Սահակն ու Ս. Մեսրոպը սկսում են Աստվածաշնչի թարգմանությունը և այնպես կատարյալ կերպով են այն կատարում, որ Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը դարեր հետո կոչվում է «Աստվածաշնչի թարգմանությունների թագուհի»: Մեսրոպ Մաշտոցը վախճանվել է Վաղարշապատում և թաղվել Օշական գյուղում: Ինչպես վկայում է ավանդությունը, Ս. Մեսրոպի դին Օշական տեղափոխելու ողջ ճանապարհին նրա վրա երկնքից լուսե սյուն է իջել և ուղեկցել նրան մինչև գերեզման: Նրա գերեզմանի վրա հետագայում կառուցվել է Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Տարվա ընթացքում Հայ եկեղեցին Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի հիշատակը տոնում է երկու անգամ:

Թարգմանչաց տոնը նշվում է Հոգեգալստյան տոնին չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: Երկրորդ անգամ Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թարգմանիչ Վարդապետների հիշատակը տոնում է Սուրբ Խաչի չորրորդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ»

«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ» Sat, 27 Jun 2026 20:15:38 +0400 Գիրք, որը պատմում է հայ…

17 րոպե ago

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել

Երևանի «Արարատ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Sat, 27 Jun 2026 20:00:26 +0400 Երևանի «Արարատի» գլխավոր…

32 րոպե ago

Մնացածի վրա թքած

Մնացածի վրա թքած Sat, 27 Jun 2026 19:45:05 +0400 2018-2020 թվականներին՝ նախքան 44-օրյայի խայտառակ պարտության…

47 րոպե ago

Երեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել

Երեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Sat, 27 Jun 2026 19:40:16 +0400…

52 րոպե ago

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ

Ականակիր ռազմանավի վրա հրդեհ է բռնկվել․ կան տուժածներ Sat, 27 Jun 2026 19:30:32 +0400 Ամերիկյան…

1 ժամ ago

10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկրա լափել

10 օր պեռաշկի կերանք, հիմա կարելի է շերեփով սեւ իկրա լափել Sat, 27 Jun 2026…

1 ժամ ago