ՀԱՊԿ-ը սպասում է Երևանի որոշմանը․ ինտրիգը մեծ է

ՀԱՊԿ-ը սպասում է Երևանի որոշմանը․ ինտրիգը մեծ է

Thu, 25 Jun 2026 12:30:54 +0400


Ռուսական կողմը սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ. կա՛մ նրանք մնում են կազմակերպությունում, կա՛մ այլ սցենար են նախընտրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՊԿ–ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ գործողությունների է սպասում Ռուսաստանը Հայաստանից, նա պատասխանել է.
«Որոշում կայացնելուն. նրանք մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ այլ սցենար են նախընտրում։ Պետք է մեզ տեղեկացնեն այս մասին»։
ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի հետագա անդամակցությունը կազմակերպությանը մանրամասն կքննարկվի ՀԱՊԿ ղեկավարության կողմից։

Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:

ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։

Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով

Սամվել Կարապետյանին աջակցություն հայտնելու համար կարող եք գալ հետևյալ հասցեով Wed, 04 Nov 2026 15:26:19…

27 րոպե ago

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում

Կոպիտ, հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում Wed, 04 Nov 2026 15:23:29…

30 րոպե ago

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Սամվել Կարապետյանը ձերբակալվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Wed, 04 Nov 2026 15:11:39 +0400 ՀՀ…

42 րոպե ago

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք

Դուք բացի ջարդելուց ուրիշ բանի ընդունակ չեք Wed, 04 Nov 2026 15:09:00 +0400 Latest news…

44 րոպե ago

Ուր են տարել Սամվել Կարապետյանին

Ուր են տարել Սամվել Կարապետյանին Wed, 04 Nov 2026 15:05:27 +0400 Այսօր վաղ առավոտից իրավապահները…

48 րոպե ago

Ինչ պլանավորել ես չի ստացվելու, վախդ բռնել ա թշնամին. Նարեկ Կարապետյան

Ինչ պլանավորել ես չի ստացվելու, վախդ բռնել ա թշնամին. Նարեկ Կարապետյան Wed, 04 Nov 2026…

54 րոպե ago