Բելառուսը կներգրավվի՞ ռուս-ուկրաինական պատերազմում

Բելառուսը կներգրավվի՞ ռուս-ուկրաինական պատերազմում

Thu, 25 Jun 2026 14:15:59 +0400


Եթե ներգրավվի, դա ինչ ազդեցություն կունենա ռուսական հասարակության վրա։ Ռուսաստանում վերջին օրերին հանրային-քաղաքական դաշտում քննարկումների մի ստվար հատված վերաբերում է այս հարցին։ Համաձայն ուսումնասիրությունների, եթե նույնիսկ նման բան լինի, ապա Ռուսաստանում հայրենասիրական ապրումների վերելք դժվար թե լինի։ Ընդհակառակը․ սոցուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ռուսական հասարակության մոտ խորքային առումով ձեւավորվել է ընկալում, որ հակամարտությունը դուրս է եկել վերահսկողությունից եւ աստիճանաբար ձեռք է բերում ձգձգվող մայրցամաքային պատերազմի բնույթ՝ անկանխատեսելի ելքով։

Աստիճանաբար սկսում են տրամադրություններ բյուրեղանալ, որ հակամարտությունը սկսում է նոր երանգ ընդունել, ու հաստատվում է այն տեսակետը, թե այն այլեւս ըստ պլանի չի ընթանում։ Ռուսները սկսում են համոզվել, որ եթե Բելառուսն էլ ներգրավվի, ապա դա կարող է նշանակել Ռուսաստան-Արեւմուտք ուղիղ բախման սկիզբ, երբ պատերազմը ձեռք կբերի կոնտինենտալ բնույթ։ Դա, ըստ Nezigar տելեգրամյան ալիքի վերլուծաբանների, հասարակ մարդկանց մոտ կբերի պատերազմական վախերի ուժգնացման, վախեր, որոնք կապված են նաեւ միջուկային զենքի հնարավոր կիրառման հետ։ Այդ վախերը ռուսական հասարակությունում ներկայում բավականին զգալի են։ Հասարակության մեջ ուրվագծվում է եւս մեկ բեւեռացում։ Պատերազմի կողմնակիցներ, որոնք կողմ են, որ Բելառուսն էլ ներգրավվի պատերազմի մեջ, եւ խաղաղության կողմնակիցներ ու չեզոքներ, որոնք ներգրավումը դիտարկում են ոչ թե որպես ուժի դրսեւորում, այլ իրավիճակի ոչ նորմալության ցուցիչ։ Եթե Բելառուսը ներգրավվի պատերազմում, ապա հնարավոր է, որ սկսվի հարկադիր զորահավաք ողջ Ռուսաստանում, եւ դա էլ իր հերթին շարքային քաղաքացիների մոտ նոր վախերի առիթ դառնա։ Իշխանական մեդիա-քարոզչական հարթակները, իհարկե, այս ամենը կփաթեթավորեն այնպես, որ Մինսկը մի բան էլ ուշացել է եւ սկզբից պետք է մտներ պատերազմի մեջ։ Սակայն, միեւնույն է, պրագմատիկ մտածող մարդկանց դժվար կլինի հետ պահել այն մտքից, որ պատերազմի ուժգնացումը հերթական անգամ կհարվածի տնտեսությանը։

Եթե Բելառուսը ներգրավվի պատերազմում, ապա կդադարի լինել զուգահեռ ներկրումների հանգույց եւ կանցնի ռազմական տնտեսության ռելսերի։ Միաժամանակ, Մինսկի նկատմամբ էլ հնարավոր է կիրառվեն խիստ սանկցիաներ, եւ դա կփակի զուգահեռ ներկրումների ուղին դեպի Ռուսաստան։ Դա հատկապես կհարվածի մայրաքաղաքային եւ խոշոր քաղաքային բնակչությանը։ Մասնագետները նաեւ արձանագրում են, որ խաղաղասերները թեեւ տեսակարար առումով ավելի շատ են, սակայն նրանք երբեւէ չեն կանգնի զանգվածային բողոքի ցույցերի ճանապարհին՝ հասկանալով, թե ուժային ինչ դաժան ճնշման մեխանիզմներ են գործում։ Ավելի շուտ՝ հասարակությունը կթաղվի խոր սոցիալական դեպրեսիայի ու ապատիայի մեջ։ Մարդիկ ավելի ու ավելի կներփակվեն իրենց մասնավոր կյանքի մեջ՝ հեռու մնալով պետական կամ քաղաքական լրահոսից՝ իրենց հոգեբանական կոմֆորտը պահպանելու համար։ Քաղաքագիտական փորձագիտական համայնքում առայժմ դեռ լավատեսություն կա, որ Լուկաշենկոն, լինելով խորամանկ մարդ, որեւէ կերպ լուծում կգտնի, եւ Բելառուսը չի մտնի պատերազմի մեջ։ Սակայն Կիեւն ամեն դեպքում դեռ կփորձի այնպես անել, որ Մինսկը, ուզած-չուզած, մտնի պատերազմի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Fri, 26 Jun 2026 22:37:10 +0400…

8 րոպե ago

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները երկարաձգվել են

Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաները երկարաձգվել են Fri, 26 Jun 2026 22:30:55 +0400 Եվրամիության խորհուրդը 12…

14 րոպե ago

Հարվածներ շատ են լինելու, բայց մենք գնում ենք դեպի մեր նպատակը․ Արեգա Հովսեփյան

Հարվածներ շատ են լինելու, բայց մենք գնում ենք դեպի մեր նպատակը․ Արեգա Հովսեփյան Fri, 26…

17 րոպե ago

Ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ, երկիր, որի Սահմանադրությունը Բաքվու՞մ է գրվելու. Խաչատրյան

Ի՞նչ երկիր ենք ուզում ունենալ, երկիր, որի Սահմանադրությունը Բաքվու՞մ է գրվելու. Խաչատրյան Fri, 26 Jun…

20 րոպե ago

Դու չե՛ս հաղթել, դու պարտվա՛ծ իշխանություն ես. Դանիելյան

Դու չե՛ս հաղթել, դու պարտվա՛ծ իշխանություն ես. Դանիելյան Fri, 26 Jun 2026 22:18:02 +0400 Latest…

27 րոպե ago

Ժողովու՛րդ, դուք էն ուժն եք, որից սարսափում է իշխանությունը․ Մենք թույլ չենք տալու՝ գողանան մեր ձայները․ Տոնոյան

Ժողովու՛րդ, դուք էն ուժն եք, որից սարսափում է իշխանությունը․ Մենք թույլ չենք տալու՝ գողանան մեր…

30 րոպե ago