Աճեմօղլուն ՝ Փաշինյանի հրավերը մերժելու մասին

Աճեմօղլուն ՝ Փաշինյանի հրավերը մերժելու մասին

Thu, 25 Jun 2026 15:15:23 +0400


Ամերիկահայ տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Տարոն Աճեմօղլուն հրաժարվել է մեկնաբանել երկրի տնտեսական զարգացմանն աջակցելու համար Հայաստան գալու հետ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերի թեման։ Հիշեցնենք՝ Փաշինյանը դեռևս 2018 թ․ հայտարարել էր, որ հրավիրել է Աճեմօղլուին՝ օգնելու երկրի տնտեսական վերականգնման և զարգացման գործում։ Սակայն տնտեսագետն այդպես էլ չեկավ։

«Ամեն ինչ բավականին բարդ է, ուստի եկեք անցնենք հաջորդ հարցին», –Ղազախստանում Եվրասիական զարգացման բանկի բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողներին ասել է հայտնի տնտեսագետը, որի խոսքերը մեջբերում է Sputnik-ը։

Մեկնաբանելով Հայաստանի տնտեսությանն առնչվող հարցը՝ Աճեմօղլուն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ, Հայաստանում, ի տարբերություն օրինակ, Կենտրոնական Ասիայի երկրների, հարուստ բնական պաշարներ չկան, ուստի նրա համեմատական ​​առավելությունն այլ տեղ է․

«Կարծում եմ, որ թվային փոխակերպումն է նոր հնարավորություններ ստեղծում Հայաստանի համար։ Սակայն այն փաստը, որ այն շատ փոքր երկիր է՝ սահմանափակ ներքին պահանջարկով և մեկուսացված իր բնական շուկաներից, որոշակի դժվարություններ է ստեղծում»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Դպրոցական վալս»՝ սովետական մանկության նոստալգիա

«Դպրոցական վալս»՝ սովետական մանկության նոստալգիա Fri, 26 Jun 2026 21:30:53 +0400 1979 թվականի հունվարին սովետական…

4 րոպե ago

«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը. Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում»

«Քաղաքական անտրամաբանության տրամաբանությունը. Եթե ոչ, ապա ինչո՞ւ է ձեր դեպքում նույն չափանիշը գործում» Fri, 26…

9 րոպե ago

Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն

Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն Fri, 26 Jun 2026 21:15:51 +0400 Դեռ նախկին իշխանությունների…

19 րոպե ago

Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան

Արտահանվել է մոտ 3,5 անգամ ավելի քիչ ծիրան Fri, 26 Jun 2026 21:12:52 +0400 ՀՀ…

22 րոպե ago

Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա

Հանդիպում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում․ շեշտը դրվել է հայրենաճանաչության և ինքնության ամրապնդման վրա Fri, 26…

29 րոպե ago

Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտնվել է սեքսուալ սկանդալի կիզակետում

Միջազգային քրեական դատարանի դատախազը հայտնվել է սեքսուալ սկանդալի կիզակետում Fri, 26 Jun 2026 21:00:25 +0400…

34 րոպե ago