Չստացվեց այն ժամանակ, չի ստացվելու նաև հիմա

Չստացվեց այն ժամանակ, չի ստացվելու նաև հիմա

Thu, 25 Jun 2026 15:45:31 +0400


Այն, որ փաշինյանական իշխանություններն անում են հնարավոր ամեն ինչ՝ հայերի հիշողությունը ջնջելու համար, փաստ է։
Հիշողությունից զրկելը և հայկական պատմությունը խեղաթյուրելը ոչ թե պահի ազդեցությամբ կատարվող գործողություններ են, այլ Նիկոլ Փաշինյանի կառավարության համակարգված, կառուցվածքային և հետևողական քաղաքականության մաս։ Սա նույնպես փաստ է։

Դպրոցական և կրթական ծրագրերից հեռացվում է այն ամենը, ինչը կարող է հայերին հիշեցնել, թե ովքեր են մեր թշնամիները, ովքեր են մեզ կոտորել, ովքեր են մեզ օգնել և ովքեր են իրենց նպատակ դարձրել հայերի ու Հայաստանի ոչնչացումը։
Երևանում քաղաքային իշխանությունների հրահանգով վերացվում են այն հերոսների դիմանկարներով գրաֆիտիները, որոնք իրենց կյանքով և մահով ապացուցեցին, որ մենք վախեցած ու կամազուրկ հոտ չենք, այլ՝ ժողովուրդ։

Զուգահեռաբար նվաստացվում է Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես հայկական հասարակությունը միավորող միակ համազգային կառույց։

Սփյուռքը ներկայացվում է որպես «արտաքին» գործոն՝ ընդ որում՝ բացասական իմաստով։
Իսկ Արցախի նկատմամբ ատելության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է, որովհետև այնպես, ինչպես փաշինյանական իշխանություններն են ատում Արցախն ու արցախահայությանը, նրանց չեն ատել նույնիսկ հայ ժողովրդի ամենադաժան թշնամիները։
Բայց ինչո՞ւ է այս ամենն արվում։ Ո՞րն է հայերին կամազուրկ հոտի, իսկ Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» վերածելու իմաստը։

Պատասխանը հենց հարցի մեջ է։

Առանց համահայկական հիշողության ջնջման, առանց դիմադրության կամքի ճնշման, առանց հայ ժողովրդի գաղափարական և հոգևոր հիմքերի քայքայման անհնար կլինի ավարտին հասցնել Հայաստանի՝ որպես հայերի ազգային պետության կազմաքանդումը, հետևաբար՝ անհնար կլինի իրականացնել նաև «Արևմտյան Ադրբեջան» նախագիծը։

Սա շատ լավ հասկանում են թե՛ Անկարայում, թե՛ Բաքվում։ Հենց այդ պատճառով էլ փաշինյանական իշխանությունները, գուցե նույնիսկ ամբողջությամբ չգիտակցելով տեղի ունեցողի խորքային իմաստը, հնազանդորեն փորձում են հաղթանակած ազգը վերածել սեփական հիշողությունից զրկված մանկուրտների ամբոխի։ Եվ կասկած չկա, որ այս ամենը կատարվում է Բաքվից եկող հրահանգներով։

Վերացրու հիշողությունը, վերացրու հավատը, վերացրու պատմությունը՝ և վերջ։ Ազգն այլևս գոյություն չունի։ Մնում է միայն ինքն իրեն ատող, բթացած հասարակություն, որը կարելի է շատ արագ կոտորել, և այն նույնիսկ չի էլ նկատի, թե երբ թուրքական յաթաղանը կհասնի իր պարանոցին։

Մարդկանց անհատականությունից զրկելու և նրանց սպանդի դատապարտված ամբոխի վերածելու այս մեթոդը լայնորեն կիրառել էին նաև նացիստները համակենտրոնացման ճամբարներում, երբ մարդկանցից խլում էին ինքնությունը՝ անունը, ազգությունն ու հավատը փոխարինելով դաստակին դաջված թվերով։

Սակայն այստեղ կա մի շատ կարևոր հանգամանք։

Ես համոզված եմ, որ իշխանությունների և նրանց թուրք-ադրբեջանական բարեկամների ծրագրերը չեն իրականանալու։
Գիտե՞ք՝ ինչու։

Որովհետև հայ ժողովուրդը դարերի ընթացքում կուտակել է թշնամական միջավայրում գոյատևելու հսկայական փորձ։
Մեզ բազմիցս փորձել են զրկել ինքնությունից, հիշողությունից և վերածել անդեմ զանգվածի։
Չստացվեց այն ժամանակ, չի ստացվելու նաև հիմա։

Ուստի փաշինյանական իշխանությունների այս հակահայկական գործողությունները ընդամենը հերթական անհաջող փորձն են՝ ազգին մղելու ինքնասպանական ամնեզիայի։

Չի՛ ստացվելու։

Բայց մենք կհիշենք, թե ով, երբ և ինչու որոշեց մեզ զրկել մեր հիշողությունից։

Մենք կհիշենք։ Մի՛ կասկածեք։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն

Ինչ է հայտնում ՌԴ ՊՆ-ն Fri, 17 Jul 2026 14:00:45 +0400 Ռուսաստանի զինված ուժերի կողմից…

22 րոպե ago

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը

Գյումրիում տեղադրվեց հայտնի դաշնակցական Կարո Սասունիի արձանը Fri, 17 Jul 2026 13:45:43 +0400 ​Գյումրիում՝ Պռոշյան…

37 րոպե ago

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին

Վարդան Ղուկասյանին բուռն ծափերով ընդունեցին Fri, 17 Jul 2026 13:41:38 +0400 Latest news from Secure…

41 րոպե ago

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է

Իսրայելի խորհրդարանը ցրվեց․ Հայոց ցեղասպանության հարցն առկախված է Fri, 17 Jul 2026 13:37:04 +0400 Իսրայելի…

45 րոպե ago

Թրամփին ահավոր զայրացրել է

Թրամփին ահավոր զայրացրել է Fri, 17 Jul 2026 13:30:33 +0400 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի քննադատությունը՝…

52 րոպե ago

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու

Եվրոպան շատ վատ ֆինասական վիճակում է, մեզ փող չեն տալու Fri, 17 Jul 2026 13:30:30…

52 րոպե ago