«Եթե պոլիկլինիկայում վճարում ենք, ի՞նչն է անվճար». բողոքում են թոշակառուները

«Եթե պոլիկլինիկայում վճարում ենք, ի՞նչն է անվճար». բողոքում են թոշակառուները

Thu, 25 Jun 2026 17:15:12 +0400


Այսօր Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում հաղթական տոնով խոսում էր առողջապահական ապահովագրության համակարգի ներդրման մասին։ Նրա խոսքով՝ եղել են ուժեր, որոնք ցանկացել են համակարգը կոլապսի ենթարկել, սակայն դա չի հաջողվել։ Վարչապետը վստահեցնում էր, որ ապահովագրական համակարգը կայուն գործում է։

Սակայն արժե Փաշինյանին հիշեցնել, որ ՔՊ ընտրությունը դեռ վիճարկման փուլում է։ Տարրական տրամաբանությունը հուշում է, որ այդ ընթացքում ապահովագրության համակարգը դեռ պետք է գործի։ Պատկերացնո՞ւմ եք՝ ընտրությունը վիճարկման փուլում, ընտրության արդյունքը մարդկանց մտածողության մեջ վիճարկելի ու հանկարծ միանգամից վերացնում են ապահովագրության համակարգը։ Եթե փոփոխություններ լինեն, դրանք կկատարվեն աստիճանաբար, որպեսզի մարդիկ չզգան, թե ինչպես մի օր ապահովագրությունը պարզապես «թռավ»։

Օրինակ բերեմ։

Այսօր Վարդանանց բժշկական կենտրոնում էի։ Ընդունարանում հերթիս էի սպասում, երբ մի կին վիճում էր աշխատակցուհու հետ։ Նա չէր հասկանում, թե ինչու պետք է վճարի մասնագետի խորհրդատվության համար, եթե իրեն այնտեղ ուղեգրել էր թերապևտը։ Ինչպես հետո պարզվեց, թերապևտը նույնիսկ զգուշացրել էր նրան, որ մասնագետի մոտ այցելությունն արդեն վճարովի է։ Նույնն ասում էին նաև մյուսներին․ հերթագրում էին մասնագետի մոտ, բայց տեղեկացնում, որ ծառայության համար պետք է վճարել։
Սա հենց այն ճանապարհն է, որով փոփոխություններն իրականացվում են՝ ոչ թե մեկ հրամանով, այլ քայլ առ քայլ։
Տպավորություն է ստեղծվում, որ ո՛չ վարչապետը, ո՛չ էլ առողջապահության նախարարը լիարժեք չեն պատկերացնում համակարգի իրական վիճակը։ Զարմանում եմ՝ մի՞թե ոչ ոք չի լսում բժիշկներին, երբ նրանք ասում են, որ առողջապահական համակարգը չափազանց լարված է և երկար չի կարող այդպես աշխատել։

Բժիշկներից մեկի հետ զրույցում նա անկեղծորեն ասաց.

«Պետք չէ առողջապահության կազմակերպիչ լինել, որպեսզի հասկանաս՝ համակարգը ծայրահեղ լարված վիճակում է։ Հիվանդների մեծ հոսքը պայմանավորված չէ այն լուրերով, թե ընտրություններից հետո ապահովագրությունը կարող է չեղարկվել։ Պատճառն այն է, որ Հայաստանում բազմաթիվ մարդիկ տարիներ շարունակ հնարավորություն չեն ունեցել դիմելու բժշկի և այժմ փորձում են օգտվել ընձեռված հնարավորությունից։ Ընտրություններից առաջ նրանց համակրանքը շահելը մի բան է, բայց առողջապահական համակարգը միայն քաղաքական համակրանքով չի գործում։ Պետք է հասկանալ, որ պետական բյուջեն անսահմանափակ չէ, և համակարգի վրա հնարավոր չէ անվերջ նոր բեռ ավելացնել»։

Բոլորդ էլ պոլիկլինիկաներ եք այցելում։ Չե՞ք նկատում, որ գրեթե ամեն օր որևէ ծառայություն դառնում է վճարովի կամ համավճարով։ Այդպես է տեղի ունենում ապահովագրության փլուզումը՝ աստիճանաբար, աննկատ։
Իսկ «կոտրած տաշտակի առաջ մնալու» պատմությունը բոլորս գիտենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN

Նավթի գները նորից բարձրանում են՝ Իրանի՝ Հորմուզի նեղուցի փակ լինելու մասին հայտարարության ֆոնին․ CNN Tue,…

2 ժամ ago

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը

Գտնվել է կորած լեռնագնացների վրանը Mon, 10 Aug 2026 23:45:44 +0400 Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում…

2 ժամ ago

Դունայում նավագնացությունը դադարեցվել է

Դունայում նավագնացությունը դադարեցվել է Mon, 10 Aug 2026 23:30:30 +0400 Դունայ գետի մակարդակը Բուլղարիայի տարածքում…

2 ժամ ago

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին

Երբ իշխանությունը դատարանի առաջ է կանգնեցնում իր Կաթողիկոսին Mon, 10 Aug 2026 23:15:49 +0400 Հայոց…

2 ժամ ago

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել

«Սպեցնազի» աշխատո՞ղն է շանը դանակահարել Mon, 10 Aug 2026 23:14:30 +0400 2 ժամ առաջ Չարբախում,…

2 ժամ ago

Զոհեր և տուժածներ կան․ հզոր երկրաշարժ է եղել

Զոհեր և տուժածներ կան․ հզոր երկրաշարժ է եղել Mon, 10 Aug 2026 23:00:28 +0400 Այսօր…

3 ժամ ago