Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ
Thu, 25 Jun 2026 18:31:24 +0400
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ բացահայտվել է բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք․ Ալիկ Ալեքսանյանը ձերբակալվել էր։