Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար

Քաղցր «թույն»․ ինչու են վտանգավոր մրգային հյութերը և ում համար

Thu, 25 Jun 2026 22:30:13 +0400


Մրգային հյութերը բացասաբար են ազդում ածխաջրերի նյութափոխանակության վրա, ուստի դրանք հակացուցված են շաքարախտ ունեցող մարդկանց համար, նշել է ռուս սննդաբան և էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը։

«Մրգային հյութերը պարզ շաքարներով հարուստ ըմպելիքներ են։ Պարզ շաքարները չափազանց բացասաբար են ազդում ածխաջրերի նյութափոխանակության վրա։ Հետևաբար, քաղցր հյութերը խստիվ արգելվում են շաքարախտի տարբեր աստիճանի և բնույթի, ինչպես նաև այլ նմանատիպ հիվանդություններ ունեցող անձանց համար», – aif.ru-ին ասել է Պոլյակովը։

Բժշկի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ դրանք մրգային հյութեր են, այլ շաքարի բարձր պարունակությունը։ Նա նաև ցրել է այն միֆը, թե խանութից գնված հյութերը բնական են. հաճախ փաթեթավորման վրա շողշողուն անվանումները թաքցնում են տարբեր բաղադրիչներ։

«Հաճախ պնդում են, որ բաղադրիչները պարունակում են ելակ, բալ, արքայախնձոր կամ այլ մրգեր, բայց դա միշտ չէ, որ ճիշտ է։ Ավելի հաճախ հիմքը, ասենք, դդումն է, որը համեմվում է, գունավորվում, կայունացվում և վաճառվում է որպես մրգային արտադրանք», – եզրափակել է բժիշկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

1 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

1 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

1 ժամ ago

Անտառային հրդեհ Թուրքիայում

Անտառային հրդեհ Թուրքիայում Sun, 30 Aug 2026 23:15:27 +0400 Թուրքիայի Մուղլայի նահանգի Ֆեթխիե շրջանում անտառային…

2 ժամ ago

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել

Հետախուզման մեջ գտնվողներ են հայտնաբերվել եւ ձերբակալվել Sun, 30 Aug 2026 23:00:17 +0400 Թուրքիայի Ադանայի…

2 ժամ ago

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան

Երևանում այսօրվա ամպրոպն այս տարվա ամենաուժգինն ու երկարատևն էր․ Սուրենյան Sun, 30 Aug 2026 22:58:39…

2 ժամ ago