«Հրապարակ»․ 9 անդամ և ոչ մի անկախ դատավոր

«Հրապարակ»․ 9 անդամ և ոչ մի անկախ դատավոր

Fri, 26 Jun 2026 08:15:36 +0400


ՍԴ-ն այսօր կմեկնարկի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Գործերը միավորել են մեկ վարույթում, եւ դրանք քննվելու են դատարանի նույն նիստում։ Դիմել են «Ուժեղ Հայաստանը» եւ «Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւերը», ԴՕԿ-ը, ԲՀԿ-ն, Արման Բաբաջանյանի եւ Հայկ Մարությանի կուսակցությունները։ Նիստը կսկսվի ժամը 11:00-ին: Զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն է, քննությունն ընթանալու է բանավոր ընթացակարգով։

ՍԴ-ի մասին օրենքի համաձայն՝ դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին ԿԸՀ որոշումը, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ 3 հնարավոր որոշում կայացնի. առաջին՝ «անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները», երկրորդ՝ «անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգը», եւ երրորդ՝ «նշանակել ընտրությունների երկրորդ փուլ»:

9 հոգանոց ՍԴ կազմից 2 դատավոր՝ նախկին ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ու Արամ Զավենիչի նախկին կուսակից Արտակ Զեյնալյանը, չեն մասնակցելու քննարկումներին: ՍԴ որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է 5 կողմ ձայն, հենց այս նպատակով էլ ՍԴ-ն չբավարարեց Սեդա Սաֆարյանի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի բացարկի դիմումը: Գործող ՍԴ-ն ոտից գլուխ նիկոլահպատակ է, եւ այժմ պարզ է, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը տիտանական ջանքեր գործադրում՝ ՍԴ-ն «զավթելու» համար:

Այս կազմում մեկ մարդու միայն կարելի է գրագետ իրավաբան համարել` Երվանդ Խունդկարյանին, որին Փաշինյանը չի նշանակել: Հավանաբար, կասկածներ են ունեցել, որ 5 ձայն չեն ունենա, եւ իրենց ապահովագրելու համար Սաֆարյանին էլ պահեցին, թեեւ նա Արման Բաբաջանյանի կուսակցության ցուցակով նախորդ ընտրություններին էր մասնակցել, իսկ հայցվորներից մեկը Բաբաջանյանն է, ուստի կասկածի տակ է նրա անաչառությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ

«Հրապարակ»․ Մարզպետացուների պայքարը թեժանում է. նոր անուններ Tue, 11 Aug 2026 08:25:06 +0400 Մինչ Փաշինյանը…

26 րոպե ago

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի

«Հրապարակ»․ Մի ամբողջ բուհ եւ ընդամենը 29 առաջին կուրսեցի Tue, 11 Aug 2026 08:20:21 +0400…

31 րոպե ago

«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը

«Հրապարակ». «Վիզ դրեցի»` չգնահատեցին. մարզպետի ողբը Tue, 11 Aug 2026 08:15:48 +0400 Հայտնի է, որ…

35 րոպե ago

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են Tue, 11 Aug 2026 08:10:52 +0400 Իշխանական մեր…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Tue, 11 Aug 2026 08:05:09 +0400 2025…

46 րոպե ago

«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը

«Հրապարակ». 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը Tue, 11 Aug 2026 08:00:46…

50 րոպե ago