ՌԴ-ն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները․ նոր գլխացավանք

ՌԴ-ն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները․ նոր գլխացավանք

Fri, 26 Jun 2026 10:30:23 +0400


Ռուսաստանն ընդլայնել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները՝ ժամանակավորապես դադարեցնելով հայկական ևս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը մինչև դրանց կողմից նախկինում հայտնաբերված խախտումների վերացումը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»: Այսպիսով, դադարեցվել է Հայաստանից ձկնամթերքի մատակարարումը։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ ավելի վաղ համակարգային խախտումների արդյունքում «Ռոսսելխոզնադզորը» հայկական կողմին խնդրել էր ժամանակավորապես դադարեցնել բոլոր ձկնամթերքի սերտիֆիկացումը, բացառությամբ այն ձեռնարկությունների, որոնք անմիջականորեն մասնակցել են ստուգմանը՝ «ՄՖ Էքսպորտ» և «Ինվեստ Պլյուս» ՍՊԸ-ներին: Նշվածձեռնարկությունների նկատմամբ սահմանվել է ուժեղացված լաբորատոր հսկողության ռեժիմ։

«Հետագայում նյութերի վերլուծության ընթացքում պատրաստվել է նախնական զեկույց, ևմինչև հայտնաբերված խախտումների վերացումը և անհրաժեշտ օժանդակ նյութերի տրամադրումը որոշում է կայացվել ժամանակավորապես դադարեցնել նշված ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը», – հայտնել են «Ռոսսելխոզնադզորում»:

Ընդգծվել է, որ գերատեսչությունն աշխատանք է տանում հայկական կողմի հետ ձկան և ձկնամթերքի անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք նախատեսված են ռուսական շուկա մատակարարելու համար:

Հիշեցնենք` մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ հայկական կողմի խնդրանքով «Ռոսսելխոզնադզորը» ստուգումներ կիրականացնի այն ձեռնարկություններում, որոնցից մատակարարումները ՌԴ դադարեցվել էին կեղծված ձկնամթերքի (ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող) ներկրման կասկածի պատճառով: Մինչ այդ հայտնի էր դարձել, որ «Ռոսսելխոզնադզորն» ուժեղացրել է ՀՀ–ից ներմուծվող ապրանքների վերահսկողությունը։ Խոսելով անասնաբուծական մթերքների մատակարարման հետ կապված խնդիրների մասին՝ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտն ասել էր` առաքվող որոշ ապրանքներ կարող են ոչ հայկական ծագում ունենալ։

Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը, նրա խոսքով, ոչ մի կերպ չի կարող նման լինել նորվեգականին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

13 րոպե ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

19 րոպե ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

28 րոպե ago

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր Tue,…

38 րոպե ago

Ավիավթարը մի ամբողջ ընտանիքի կյանք է խլել

Ավիավթարը մի ամբողջ ընտանիքի կյանք է խլել Tue, 03 Nov 2026 23:00:30 +0400 ԱՄՆ Ֆլորիդա…

42 րոպե ago

ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում

ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում Tue, 03 Nov 2026 22:52:54 +0400 OpenAI-ը…

50 րոպե ago