«Հրապարակ». 32 հազար ուսուցչից 13-ը ստանում է 700 հազար դրամ

«Հրապարակ». 32 հազար ուսուցչից 13-ը ստանում է 700 հազար դրամ

Fri, 26 Jun 2026 10:25:48 +0400


Հունիսի 15-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին հարցում էի արել․ «2025-2026 ուսումնական տարում ՀՀ հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցչի միջին աշխատավարձն է եղել մինչեւ 300 հազար դրամ, քանի՞ ուսուցչի աշխատավարձն է գերազանցել 300 հազար դրամը»: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը պատասխանել է․ «Ուսուցիչների մասնագիտական զարգացման եւ խրախուսման ծրագրերի արդյունքում (կամավոր ատեստավորում, տարակարգ, ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող եւ գյուղական բնակավայրերում մինչեւ 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների լրավճարների ծրագրերը) ներկայում 300.000-400.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստանում է 2 952 ուսուցիչ, 400.000-500.000 ՀՀ դրամ է ստանում 1362 ուսուցիչ, 500.000-600.000 ՀՀ դրամ է ստանում 220 ուսուցիչ, 600.000-700.000 ՀՀ դրամ է ստանում 70 ուսուցիչ, եւ 700.000 ՀՀ դրամ եւ ավելի աշխատավարձ է ստանում 13 ուսուցիչ»:

Նախարարի տեղակալը չի պատասխանել այն հարցին, թե քանի ուսուցիչ է ստանում մինչեւ 300 հազար դրամ աշխատավարձ, իսկ այդ ուսուցիչները բացարձակ մեծամասնություն են։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է 700 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչների մասին, հանրակրթական դպրոցներում, փաստորեն, ընդամենը 13 ուսուցիչ է այդքան գումար ստանում` հանրապետության շուրջ 32 հազար ուսուցիչներից, իսկ 300 հազար դրամ եւ ավելի աշխատավարձ ստանում է ընդամենը 4 հազար 247 ուսուցիչ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ԿԸՀ-ում տեղի ունեցածը հանցագործություն է

ԿԸՀ-ում տեղի ունեցածը հանցագործություն է Sat, 27 Jun 2026 18:15:16 +0400 «Հրապարակի» զրուցակիցը ԵՊՀ Սահմանադրական…

7 րոպե ago

Նախկին խորհրդականին անվանել է խելագար

Նախկին խորհրդականին անվանել է խելագար Sat, 27 Jun 2026 18:00:07 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

22 րոպե ago

ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից

ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Sat, 27 Jun 2026 17:45:04 +0400…

38 րոպե ago

Իշխան Զաքարյանը դատախազության հետ հաշտության է գնացել

Իշխան Զաքարյանը դատախազության հետ հաշտության է գնացել Sat, 27 Jun 2026 17:27:40 +0400 ՀՀ վերահսկիչ…

55 րոպե ago

Կոնյունկտուրային խորհրդանիշներ եւ մոռացված կերտողներ

Կոնյունկտուրային խորհրդանիշներ եւ մոռացված կերտողներ Sat, 27 Jun 2026 17:15:34 +0400 Օրերս ականատես դարձանք մայրաքաղաքի…

1 ժամ ago

Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ

Մեզ մոտենում են արևադարձային տաք օդային հոսանքներ Sat, 27 Jun 2026 17:02:47 +0400 Latest news…

1 ժամ ago