«Հրապարակ». Ես բանակում սիրով ծառայել եմ, 44-օրյայի ժամանակ էլ որպես շարքային եմ գնացել

«Հրապարակ». Ես բանակում սիրով ծառայել եմ, 44-օրյայի ժամանակ էլ որպես շարքային եմ գնացել

Fri, 26 Jun 2026 11:15:22 +0400


ՔՊ նախընտրական ծրագրում բացահայտորեն ներառված էր հակաեկեղեցական արշավը մինչեւ վերջ հասցնելու միտքը, եւ, ամենայն հավանականությամբ, հետընտրական որոշակի գործընթացներից հետո Նիկոլ Փաշինյանը վերսկսելու է իր սեւ գործը` Հայ առաքելական եկեղեցին որպես ինստիտուտ վերացնելը՝ Վեհափառին հեռացնելու ճանապարհով, չնայած «Հրապարակը» գրել էր, որ Վեհափառը վստահեցրել է` նույնիսկ կյանքի գնով հրաժարական չի տալու։ Այս եւ այլ հարցերի մասին զրուցել ենք Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ:

– Նիկոլ Փաշինյանը Վեհափառի դեմ կգնա՞ կոշտ ու վտանգավոր քայլերի։

– Վեհափառն իր գործը պատշաճ անում է ու կշարունակի անել։ Աստված մեծ է, նա մեր կողքին է, մենք մեր առաքելությունն անում ենք եւ որեւէ խնդիր չունենք, որեւէ դժվարությունից, հալածանքից, հոգսից, խնդրից որեւէ կերպ չենք երկնչում։ Կարծում եմ, որ ծայրահեղ տարբերակներ չեն լինի։

– Մտահոգություն չկա՞, որ Փաշինյանն իր խոստումը կյանքի կկոչի՝ Եկեղեցու դեմ արշավը կշարունակի։

– Չեմ կարող ենթադրել, թե ինքն ինչ կանի, որեւէ կերպ չենք պատկերացնում։ Բայց մենք մեր անելիքները գիտենք՝ մենք հաստատուն ենք, մենք մեր տեղում ենք։

– 2 հոգեւորականի Ռուսաստան թույլ չտվեցին վերադառնալ` զորահավաքի են կանչել։

– Բանակում ե՛ւ ժամկետային, ե՛ւ պայմանագրային հավաքներին մասնակցելը, ցանկացած կարգավիճակով, պատիվ ու երջանկություն է։ Հրաշալի է, թող մեր հոգեւոր եղբայրները գնան, փորձառություն ձեռք բերեն, որեւէ խնդիր չեմ տեսնում։

– Բայց մարդիկ չեն պատկերացնում հոգեւորականին շարքային զինվորի կարգավիճակում ու ասում են, որ դա կարող է ազդել հոգեւորականի իմիջի վրա։

– Տեր հայրերի ներկայությունն ավելի զսպող կլինի, ոնց որ մենք՝ հենց հոգեւոր սպասավոր կամ գնդերեց ծառայում էինք, այդպիսին էր իրավիճակը։

– Իսկ դա չի՞ վնասի Եկեղեցու՝ որպես ինստիտուտի գործունեությանը։

– Եկեղեցու ինստիտուտին որեւէ կերպ չի վնասի, բայց եթե դա արվում է որպես պատիժ, խտրական վերաբերմունք, դա պատշաճ չէ, կոռեկտ չէ։ Նորմալ չէ դա, եթե ընդդիմադիրների նկատմամբ խտրական դրսեւորում է, դա կոռեկտ չէ, բայց եթե հավաքի կարիք եւ ծառայության անհրաժեշտություն կա, հոգեւորականները ծառայությունից երբեք չեն խուսափել, ես՝ ինքս, բանակում սիրով ծառայել եմ եւ, ինչու չէ` 44-օրյայի ժամանակ շարքային եմ գնացել, բայց իմ հանդեպ որեւէ անհարգալից վերաբերմունք չի եղել։

– Հայկական թեմերի գործունեությանը դա չի՞ վնասի, հաշվի առնելով մեր հոգեւորականների քանակը, զորահավաքի կանչված քահանաները ծառայություն են մատուցում Ռուսաստանի հայոց թեմում։

– Եկեղեցիների, վանքերի գործունեությանը խոչընդոտ չի լինի, տեր հայրերը եթե բանակ գնան, հավաքի մասնակցեն, իրենց քարոզչությունն այնտեղ կիրականացնեն, որտեղ էլ որ լինեն։ Որեւէ կերպ մենք նման հարցերում խնդիր չենք տեսնում, Եկեղեցին իր առաքելությունը պատշաճ կերպով կատարում է` Վեհափառ հայրապետի գլխավորությամբ, եւ կշարունակի կատարել, անկախ բոլոր տեսակի խնդիրներից։ Մենք մեծ սիրով, ես՝ ինքս, ցանկացած իրավիճակում, եթե հայրենիքին վտանգ սպառնա, պատրաստ եմ ամեն պահի գնալ եւ մեր հայրենիքը պաշտպանել։ Եվ կարծում եմ՝ տեր հայրերի մեծագույն մասը պատրաստ է հայրենիքը պաշտպանել։ Բոլորիս համար, առավել եւս՝ իշխանավորների համար, բանակում ծառայելը պիտի պատիվ լինի, երջանկություն լինի, ովքեր առողջական կամ այլ պատճառներով օրինական ազատվել են՝ լավ, իսկ ովքեր ապօրինի ձեւով իրենց ծառայությունից խուսափել են, ամոթ ու նախատինք են նման երեւույթները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ

Մենք ո՛չ ռուսամետ ենք, ո՛չ թուրքամետ, ո՛չ ամերիկամետ և ո՛չ էլ եվրոպամետ Sat, 27 Jun…

5 րոպե ago

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը Sat, 27 Jun 2026 14:30:02 +0400 Սաուդական Saudi Aramco…

6 րոպե ago

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին Sat, 27 Jun 2026 14:12:08 +0400 ԱԺ նախկին…

24 րոպե ago

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից

Նամիբիան ցեղասպանության համար փոխհատուցում է պահանջում Գերմանիայից Sat, 27 Jun 2026 14:00:01 +0400 Նամիբիան Գերմանիայից…

36 րոպե ago

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ

Լիպարիտ Դրմեյանը 2 առաջարկ ուներ Sat, 27 Jun 2026 13:53:58 +0400 Latest news from Secure…

42 րոպե ago

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է Sat, 27 Jun 2026 13:45:34…

50 րոպե ago