Արմեն Մելիքբեկյանը կլքի ՀՖՖ նախագահի պաշտոնը
Fri, 26 Jun 2026 11:59:48 +0400
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է, որ ներկայումս չի նախատեսում մասնակցել ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրություններին։
Նրա խոսքով՝ այս փուլում իր ուշադրության կենտրոնում չեն ընտրական գործընթացները, և նա մտադրություն չունի դեկտեմբերին կրկին առաջադրել իր թեկնածությունը ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար։
Մելիքբեկյանն այս մասին խոսել է «Podcast with Garamyan» հաղորդման ընթացքում՝ ընդգծելով, որ ընտրություններին մասնակցելու հարցն այս պահին իր օրակարգում չէ։