«Հրապարակ». Եվրոպացիների այցերը մի նպատակ ունեն, որ Հայաստանը հանկարծ իր ուղուց չշեղվի

«Հրապարակ». Եվրոպացիների այցերը մի նպատակ ունեն, որ Հայաստանը հանկարծ իր ուղուց չշեղվի

Fri, 26 Jun 2026 12:15:42 +0400


Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան։ Այս մասին հայտնում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ «ԵՄ պատվիրակությունը, որի կազմում կլինի նաեւ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, կայցելի Հայաստան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակով՝ հունիսյան խորհրդարանական ընտրություններում հաղթանակից հետո։ Հուլիսի 1-ին նախատեսված այցը, որի ծրագրերը դեռ վերջնականապես հաստատված չեն, տեղի կունենա այն պայմաններում, երբ Փաշինյանը ձգտում է ամրապնդել Հայաստանի հեռացումը Մոսկվայից եւ խորացնել կապերը Եվրամիության հետ՝ քվեարկությունից հետո, որը շատերը համարում են երկրի աշխարհաքաղաքական ապագայի վերաբերյալ հանրաքվե»,- գրում է լրատվամիջոցը: «Մենք տեսնում ենք, որ Հայաստանը Ռուսաստանի կողմից ուժեղ եւ մշտական ճնշման է ենթարկվում։ Այս այցը նպատակ ունի հստակ ուղերձ հղել՝ Եվրոպան ձեզ հետ է»,- ասել է աղբյուրներից մեկը: Զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ:

– Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հաջորդ շաբաթ այցելել Հայաստան, դրանից առաջ էլ Հայաստան էր ժամանել ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, որին ՏԿԵ նախարար Խուդաթյանը մի քանի հատ ծիրան հյուրասիրեց, եւ հայտարարեցին, որ ծիրանի՝ ԵՄ արտահանման հարցը լուծված է: Ձեր կարծիքով, ի՞նչ նպատակ ունեն եվրոպացի պաշտոնյաների՝ իրար հաջորդող այցերը:

– Այդ այցերը, անշուշտ, ունեն նպատակ: Նպատակն այն է, որ Հայաստանը հանկարծ իր ուղուց չշեղվի, օրինակ` Ռուսաստանին հանկարծ այլ բաներ չխոստանա: Բոլորս պետք է հասկանանք, որ այս այցերով ո՛չ ծիրանի արտահանման հարցն է լուծվում, ո՛չ էլ՝ ծաղիկների: Ազդեցությունների բաժանման հարց է սա իրականում, ինչն անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներով է հղի: Մի շուկան մյուսով փոխարինելով՝ ոչ մի էական հարց չի լուծվելու, դրանք անգամ երկրորդական հարցեր էլ չեն: Հայաստանի իշխանությունները ոչ թե ռուսական շուկային պետք է ապացուցեն, որ կարող են գտնել այլընտրանք, այլ պետք է երաշխիքներ գտնեն անվտանգության հետ կապված հարցերում, քանի որ ՌԴ-ից հնչող սպառնալիքները հենց այդ մասին են, իսկ Հայաստանի իշխանությունները, կարծես, չունեն որեւէ պատասխան եւ պատասխաններ հնչեցնելու փոխարեն ինչ-որ տղայական «դուխով» կեցվածք են ընդունել եւ հոխորտում են, սակայն պետք է հստակ այլընտրանք գտնել, հարաբերությունները կարգավորել ռուսական կողմի հետ: Գովազդային փուչիկները, ծիրանով նկարվելը եւ այլն, հավատացած եղեք, ոչ մի հարց չեն լուծում:

– Իսկ գյուղմթերքի, ծաղկի արտահանման հարցերը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս պետք է լուծվեն: Տեղեկություններ կան, որ հայկական ծաղիկները Եվրոպայում չեն գնում, ավելին` տեղեկություն կար, որ մի դեպքում դրանք պարտավորեցրել էին ոչնչացնել` ներկրողի միջոցներով, բայց իշխանությունները պնդում են, որ հայկական ապրանքը գնում է Եվրոպա, իսկ թե ինչ ճակատագրի է այն արժանանում այնտեղ, ոչ մեկն այդ մասին չի խոսում:

– Ընդամենը տասը րոպե է հարկավոր՝ հստակ պարզելու, թե եվրոպական շուկայում որքան արժեն ծաղիկը, բանջարեղենը եւ այլն: Հավատացնում եմ, որ ուղղակի կզարմանաք դրանց գներից, քանի որ դրանք այնտեղ շատ ավելի էժան են, քան Հայաստանում: Ինչ վերաբերում է հարցի մյուս կողմին, ապա այս իշխանությունները, ինչպես միշտ, ցանկանում են հասարակությանը զուտ մոլորեցնել: Ուզում են ցույց տալ, որ իրենք ամեն բան ճիշտ են անում, եւ մեղքը բարդել այլոց վրա: Դա այս իշխանության ձեռագիրն է: Էլի մեղքը ՌԴ-ի վրա կբարդեն եւ հակառուսական տրամադրություններն ավելի կխորացնեն: Իրականում, հասկանալի է, որ այստեղ կա մեկ կարեւոր խնդիր. հայ-ռուսական հարաբերությունները փչացրել են անդառնալիորեն: Առանց ՌԴ-ին արդարացնելու, ես կարող եմ պնդել, որ այդտեղ մեղքի իր ոչ փոքր մասն ունի հենց Հայաստանի իշխանությունը: Ռուսաստանն առաջնորդվում է իր շահերով, իսկ մեր իշխանությունն էլ պետք է իր շահերով առաջնորդվի, սակայն Փաշինյանը հայկական շահով առաջնորդվելու փոխարեն առաջնորդվում է Արեւմուտքի շահերով:

– Իսկ եթե իշխանություն փոխվի, հայ-ռուսական հարաբերությունները չե՞ն կարգավորվի, քանի որ նշում եք` հարաբերությունները վատացել են անդառնալիորեն:

– Շատ երկար ժամանակ կպահանջվի, մինչեւ այդ հարաբերությունները կարգավորվեն, իսկ հանրային գիտակցության մեջ փոփոխություն կատարելու համար ավելի շատ ժամանակ կպահանջվի. Արցախի կորուստ, երկար տարիների հետեւողական քարոզչություն, եւ դժվար թե ամիսների ընթացքում այս հարցը լուծվի: Ռուսաստանի համար եւս երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի Հայաստանի հանդեպ վստահությունը վերականգնի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մուշից, Վանից, Էրզրումից գաղթած հայերի թոռները, ծոռները ո՞նց մոռանան Արեւմտյան Հայաստանը

Մուշից, Վանից, Էրզրումից գաղթած հայերի թոռները, ծոռները ո՞նց մոռանան Արեւմտյան Հայաստանը Mon, 21 Sep 2026…

8 րոպե ago

Օդանավակայաններում խափանումներ են եղել․ հայտնի են պատճառները

Օդանավակայաններում խափանումներ են եղել․ հայտնի են պատճառները Mon, 21 Sep 2026 20:30:45 +0400 Մեծ Բրիտանիայում՝…

23 րոպե ago

Ադրբեջանցիները հիմա էլ Սանահինի տաճարն են պահանջում

Ադրբեջանցիները հիմա էլ Սանահինի տաճարն են պահանջում Mon, 21 Sep 2026 20:15:30 +0400 Այն, որ…

38 րոպե ago

Իշխանափոխությունը հնարավոր կլինի, եթե ռուսները 3 հոգու զանգեն

Իշխանափոխությունը հնարավոր կլինի, եթե ռուսները 3 հոգու զանգեն Mon, 21 Sep 2026 20:00:58 +0400 Latest…

52 րոպե ago

Երկգլխանի կրիա են գտել

Երկգլխանի կրիա են գտել Mon, 21 Sep 2026 20:00:33 +0400 Վելֆլիտի պահպանվող բնական տարածքում, որը…

53 րոպե ago

Թող իրենց ճիշտը ապացուցեն, ես էլ հելնեմ, իմ վեշերը վերցնեմ` գնամ․ Գաջեգործի տնօրեն

Թող իրենց ճիշտը ապացուցեն, ես էլ հելնեմ, իմ վեշերը վերցնեմ` գնամ․ Գաջեգործի տնօրեն Mon, 21…

1 ժամ ago