Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը»

Իշխանությունը փակում է ժողովրդի «աչքերը», Բաքուն՝ «բացում ախորժակը»

Fri, 26 Jun 2026 15:15:59 +0400


Ինչպես հայտնի է, հունիսի 24-ին Վաշինգտոնում, Կապիտոլիումի բլրի վրա գտնվող Կոնգրեսի շենքում, Ադրբեջանի ստեղծած եւ այդ երկրից ֆինանսավորվող Բաքվի նախաձեռնողական խմբի կողմից կազմակերպվել էր, այսպես կոչված, «Վերադարձի եւ ինքնորոշման իրավունք. կրկնակի չափանիշներ եւ ընտրողական մոտեցումներ» խորագրով միջազգային կոնֆերանս-քննարկում։ Այս մասին հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, եւ բազմաթիվ հրապարակումներ կային միջազգային մամուլում։
Խոսքը, նախաձեռնողների տեղեկացմամբ, վերաբերում էր իբր ժամանակին «Հայաստանից արտաքսված ադրբեջանցիների» ճակատագրին։ Այն, ինչը ՀՀ իշխանություները համառորեն հերքում են եւ Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման փաստերն էլ համարում հիբրիդային պատերազմի արդյունք, ընդդիմության հիվանդ մտքի երեւակայություն, պարզվեց` արդեն ամերիկյան Կոնգրեսում է քննարկվում:

Ըստ ադրբեջանական աղբյուրների, այդ կոնֆերանսին մասնակցել են «փախստականների եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ոլորտում մասնագիտացած փորձագետներ, մարդու իրավունքների պաշտպաններ, միջազգային իրավունքի մասնագետներ, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչներ եւ «Արեւմտյան Ադրբեջան»-ի (Բաքվի հակահայկական խոսույթն է` նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը՝ խմբ․) իրենց հայրենակիցները»։ Ըստ նույն տեղեկությունների, «մասնակիցներն ընդգծել են ՀՀ-ից արտաքսված հարյուր հազարավոր ադրբեջանցիների հիմնարար իրավունքների ճանաչումը, նրանց՝ իրենց պատմական հողեր (ամրագրում է ուղիղ տարածքային պահանջ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ – խմբ․) անվտանգ, կամավոր եւ արժանապատիվ վերադարձի իրավունքը միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունը»։

Բացի այդ, քննարկման ընթացքում պահանջ է դրվել հետաքննել, փաստաթղթավորել եւ իրավական գնահատական տալ, իրենց իսկ զառանցագին ձեւակերպմամբ, «Հայաստանում մնացած ադրբեջանցի ժողովրդին պատկանող մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության, այդ թվում՝ տեղանունների, մզկիթների, գերեզմանատների, սրբավայրերի եւ այլ հուշարձանների ոչնչացման, պղծման եւ յուրացման համար»։ Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, թե հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ Միացյալ Նահանգներում գործող հայկական լրատվամիջոցների, այդ թվում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ներկայացուցիչները, որոնք միջոցառմանը հետեւել են լսարանից: Նշվում է նաեւ, որ քննարկման ընթացքում որեւէ միջադեպ չի գրանցվել: Միջոցառման ավարտին համաժողովի մասնակիցներն ընդունել են ԱՄՆ Կոնգրեսի անդամներին ուղղված հայտարարություն, որում ամրագրել են մի շարք պահանջներ, այսպես կոչված՝ «հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցնելու հետ կապված», եւ կոչ են արել նպաստել այդ գործընթացին։

Ակնհայտ է, որ, չնայած ՀՀ գործող իշխանությունների չքմեղացումներին եւ ջղաձիգ հերքումներին, ավելի ստույգ ասած՝ հանցավոր լռությանը, Բաքուն շարունակում է համառորեն, համակարգված եւ կանոնավոր կերպով առաջ տանել «Արեւմտյան Ադրբեջան» արհեստածին, բայց վտանգավոր գաղափարախոսությունը՝ այն ավելի լրջացնելով եւ դարձնելով «միջազգային ուշադրության եւ իրավունքի առարկա»։ Ցավալի է, բայց փաստ՝ հակահայկական թեզերը, պատմության նենգափոխումը, Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները որքան էլ փաշինյանական ռեժիմը մոլեգին ժխտի, ժողովրդից թաքցնի իրական ճշմարտությունը, դարձել են Ադրբեջանի իշխանությունների քաղաքական առաջնահերթությունը։ Եվ այս մասին հայաստանյան ընդդիմադիր եւ հայրենատեր ուժերի մտահոգություններն ու մտավախությունները բնավ մտացածին, քաղաքական դրսեւորումներ չեն, այլ համազգային հերթական աղետի ահազանգ, որին հայրենիքի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր ոք պետք է ականջալուր լինի։ Սա նոր ու վտանգավոր մարտահրավեր է, գոյաբանական նոր սպառնալիք, որի դեմ պետք է պայքարել ճիշտ այնպես, ինչպես թրքահպատակ իշխանություններին հեռացնելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին

Ըստ Թրամփի՝ Պուտինը ավելի շատ է ուզում խաղաղություն, քան Զելենսկին Tue, 13 Oct 2026 19:00:49…

15 րոպե ago

Մտորումներ՝ Թրամփի «կորիդորին» սպասելիս

Մտորումներ՝ Թրամփի «կորիդորին» սպասելիս Tue, 13 Oct 2026 18:45:29 +0400 ԵՄ առաջնորդների՝ այս օրերի պահվածքին…

30 րոպե ago

Կլինի՞ Մխիթարյանն այսօր մեկնարկային կազմում, թե ոչ

Կլինի՞ Մխիթարյանն այսօր մեկնարկային կազմում, թե ոչ Tue, 13 Oct 2026 18:44:14 +0400 Այսօր՝ հոկտեմբերի…

32 րոպե ago

17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան

17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար Ղազարյան…

32 րոպե ago

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են 44-ամյա տղամարդուն

Երևանի քրեական հետախույզները հայտնաբերել են 44-ամյա տղամարդուն Tue, 13 Oct 2026 18:39:26 +0400 Քրեական ոստիկանության…

36 րոպե ago

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը

Կուզենար պաշտոնավարեր նաեւ երրորդ ժամկետը Tue, 13 Oct 2026 18:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

45 րոպե ago