Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն

Նոր, բարեկարգ նստարան տեղադրելու փող չունե՞ն

Fri, 26 Jun 2026 21:15:51 +0400


Դեռ նախկին իշխանությունների ժամանակ բոլոր համայնքներում եւ հատկապես` Երեւանում գեղեցիկ փայտե նստարաններ տեղադրվեցին, տվյալ համայնքի անունները վրան: Նման նստարաններ կային նաեւ Արցախում: Երեւանի քաղաքային միջավայրը միանգամից փոխվեց` մարդիկ սկսեցին փողոցներում նստել, հանգստանալ, զրուցել` առանց սրճարաններում ավելորդ փող ծախսելու: Հիմա էլ դեռ որոշ տեղերում այդ նստարանները պահպանվել են, բայց մեծ մասը քայքայվել է, ներկը թափվել, փայտը վնասվել` արեւի ու անձրեւի տակ:

Ներկը թափված, անշուք այս նստարանը տեղադրված է միջպետական ավտոճանապարհի եզրին, Սեւանի մայրուղու վրա գործող «Ծովագյուղ» սուպերմարկետի առաջ։ Շնորհիվ այն բանի, որ այդ սուպերմարկետը ճանապարհենրի խաչմերուկում է գտնվում, այդտեղ գնորդների, այդ թվում՝ արտասահմանյան տուրիստների մեծ հոսք կա մշտապես։ «Ծովագյուղ» սուպերմարկետում, իհարկե, բավական բարձր գներ են, բայց առեւտուր անողների պակաս չկա: Սակայն մեծ շահույթներ ստացող սուպերմարկետի սեփականատերը մի փոքրիկ գումար չի ծախսում հանրախանութին կից նստարանները բարեկարգելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա

1 մլն 150 հազար դրամ և կալանավորված պաշտոնյա․ ով է նա Sat, 17 Oct 2026…

20 րոպե ago

«Նոր Մեր բակը»․ հայկական հայտնի ֆիլմաշարը վերադառնում է 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայկական հայտնի ֆիլմաշարը վերադառնում է 30 տարի անց Sat, 17 Oct 2026…

35 րոպե ago

Ադրբեջանը ներխուժել է Շիկահող, հատում է մեր ծառերը, ասում են` դա քաղաքական խնդիր է

Ադրբեջանը ներխուժել է Շիկահող, հատում է մեր ծառերը, ասում են` դա քաղաքական խնդիր է Sat,…

50 րոպե ago

Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին․ Թրամփ

Ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20-ի գագաթնաժողովին․ Թրամփ Sat, 17 Oct 2026 16:00:52 +0400 ԱՄՆ նախագահ…

1 ժամ ago

Լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն՝ think tank են ստեղծելու

Լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն՝ think tank են ստեղծելու Sat, 17 Oct 2026 15:45:28 +0400 Հանքարդյունաբերության…

1 ժամ ago

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն

OP29՝ Ադրբեջանում, COP17՝ Հայաստանում․ համեմատություն և տարբերություն Sat, 17 Oct 2026 15:32:18 +0400 OP29՝ Ադրբեջանում,…

2 ժամ ago