Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է

Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը քրեորեն հետապնդման ենթակա արարք է

Sat, 27 Jun 2026 13:45:34 +0400


Ընտրություններից հետո իշխանավորները «վենդետա» են սկսել այն պետական աշխատողների նկատմամբ, ովքեր ունեն ընդդիմադիր քաղաքական հայացքներ, աշխատել են ընդդիմադիր ուժերի գրասենյակներում, կամ չեն քվեարկել ՔՊ-ի օգտին ու չեն թաքցնում դա: Ընտրություններից երեք շաբաթ է անցել, և դեռ Սահմանադրական դատարանը չի վճռել` բեկանե՞լ ընտրությունների արդյունքները, թե՞ ոչ, քանի որ թվով յոթ հայց է ներկայացվել ՍԴ` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, սակայն Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է այլախոհներին պատժել, հավանաբար` լավ գիտի, որ չի հաղթել եւ պետական ապարատում «վհուկների որս» սկսելով է փորձում ամրապնդվել իր աթոռին:

Ընտրությունների արդյունքների հրապարակումից ժամեր անց գրել էինք, որ Գորիսի նախկին ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է համայնքապետարանում «վենդետա» սկսել` մի շարք աշխատակիցների ազատել է աշխատանքից, ՔՊ-ի համար բավարար քանակով ձայներ չբերելու համար: Դրանից հետո տեղեկացանք, որ Սուրեն Պապիկյանն է բանակում սկսել քաղաքական հաշվեհարդարը` ապօրինաբար զորացրելով որոշ պայմանագրային զինվորականների, որոնց բարեկամներն աշխատել են ընդդիմության համար: Ապա տեղեկացանք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Էդգար Ղազարյանի քույրը` Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանը հեռացվել է աշխատանքից, Անահիտ Ավանեսյանն էլ հպարտորեն հայտարարում էր, որ ինքն է որոշում իր համակարգում կադրային քաղաքականությունը:

Մենք գրել էինք, որ Սուրենավան համայնքի մանկապարտեզի տնօրենին են ստիպում ազատման դիմում գրել ու հեռանալ, քանի որ ամուսինն ընդդիմադիր հայացքներ ունի: 1937 թվականի «ուրվականը» շրջում է Հայաստանում: Ընդդիմադիր քաղաքական ուժերին համատարած կալանավորում են, իսկ ընդդիմադիր քաղաքացիներին` հեռացնում աշխատանքից:

Փաստաբան Միհրան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում խոսելով թեմայի մասին, նկատեց. «Անահիտ Ավանեսյանը, լինելով մասնագիտությամբ իրավաբան, հավանաբար լավ չի պատկերացնում, օրինակ, իր և իր ենթակայության տակ աշխատող անձանց աշխատանքային իրավունքները: Օրինակ` նույն Ավանեսյանը պաշտոնատար անձ է, և իր աշխատանքից հեռանալու, կամ չհեռանալու որոշումը կայացնում է այն պաշտոնատար անձը, ով իրեն նշանակել է այդ պաշտոնում: Նախարարներն Աշխատանքային օրենսգրքով պաշտպանված անձ չեն համարվում, բայց ինչ վերաբերում է մնացյալ աշխատողներին, ովքեր հայեցողական պաշտոններ չեն զբաղեցնում, ավելին` ընտրվել են որոշակի ընթացակարգերով, մրցույթներով, կամ Աշխատանքային օրենսգրքի այլ կետերով են համարվում պաշտպանված որևիցե կերպ, չեն կարող հենց այնպես, ուղղակի քաղաքական հայացքների համար ազատվել աշխատանքից: Քաղաքական պատճառով անձին աշխատանքից ազատելը ոչ միայն արգելված է օրենքով, այլև կարող է հանգեցնել քրեական հետապնդման: Եթե հիմնավորվի, որ անձանց աշխատանքից ազատելու որևէ իրավական հիմք չի եղել, այլ ուղղակի բացառապես քաղաքական հայացքների համար են ազատել աշխատանքից, այստեղ գործ ունենք խտրական վերաբերմունքի հետ, ինչը հետևանքներ պետք է ունենա: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ են լինում, որ նախարարությունների տարբեր աշխատակիցներ հայտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, բայց հետո դատարանը վերականգնում է նրանց աշխատանքը, իսկ պետությունը ստիպված է լինում անձանց աշխատավարձը վճարել, բայց արդեն մեր` հարկատուներիս հարկերի հաշվին: Հասարակության միջոցներով մարդկանց փոխհատուցում են, ուղղակի նրա համար, որ իշխանության քմահաճույքով նրանք ազատվել էին այս կամ այն նախարարությունից: Ի վերջո` հարկատուն հերոս էր հռչակվել, և այդպես վարվել հարկատուի հետ, չի կարելի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախապես Խորհրդակցել եմ, թե Վարդան Ղուկասյանի, թե Սամվել Կարապետյանի հետ

Նախապես Խորհրդակցել եմ, թե Վարդան Ղուկասյանի, թե Սամվել Կարապետյանի հետ Tue, 21 Jul 2026 12:48:49…

10 րոպե ago

#Ուղիղ․ Ծառուկյանը ՔԿ-ում հարցաքննվում է. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Ծառուկյանը ՔԿ-ում հարցաքննվում է. ինչ է սպասվում Tue, 21 Jul 2026 12:44:49 +0400 Latest…

14 րոպե ago

Նախապատրաստվում են Սի Ծինփինի այցին

Նախապատրաստվում են Սի Ծինփինի այցին Tue, 21 Jul 2026 12:30:51 +0400 Միացյալ Նահանգներում ակտիվորեն ընթանում…

28 րոպե ago

Կարող է`քաղաքը կոլապսի ենթարկվեր. Ավետիս Առաքելյանը`մանդատը չվերցնելու մասին

Կարող է`քաղաքը կոլապսի ենթարկվեր. Ավետիս Առաքելյանը`մանդատը չվերցնելու մասին Tue, 21 Jul 2026 12:30:31 +0400 Latest…

29 րոպե ago

Նույն Վիգեն Ավետիսը մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին

Նույն Վիգեն Ավետիսը մեծ խանդավառությամբ մասնակցում էր Հիսուսի արձանի մրցույթին Tue, 21 Jul 2026 12:22:58…

36 րոպե ago

Հո խելագա՞ր չեն՝ մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար որոշում է ամեն ինչ. Սուրեն Սուրենյանց

Հո խելագա՞ր չեն՝ մի երկրում ներդրում անեն, որտեղ մի մոլագար որոշում է ամեն ինչ. Սուրեն…

40 րոպե ago