«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ»

«Վազգեն Սարգսյան․ Ականատեսի հիշողություններ»

Sat, 27 Jun 2026 20:15:38 +0400


Գիրք, որը պատմում է հայ ժողովրդի մի վառ ու պայծառ ժամանակաշրջանի, հերոսական հաղթանակների, ձեռքբերումների, միասնականության մասին։ Գիրք, որտեղ չկա դավաճանություն, չկա դավադրություն, այլ ամբողջությամբ նվիրում է, բոլոր բնագավառներում հաղթանակ ու հերոսացում։

Վիկտոր Դալլաքյանը Վազգեն Սարգսյան գործչի մասին պարզ ու գեղեցիկ շարադրանքով է գրել` ներկայացրել մեծ հայրենասերի ամենօրյա աշխատանքային առօրյան: Թե, լինելով պաշտպանության նախարար, նա ինչպես է մասնակից եղել երկրի վերակառուցման գործին։ Հեղինակը գեղեցիկ շարադրանքով, հումորային մեջբերումներով ներկայացնում է Վազգեն Սարգսյանի մասնակցությամբ հանրօգուտ բոլոր աշխատանքները, հատկապես՝ երկրաշարժի հետեւանքների վերացման ծանր ժամանակաշրջանի նրա նվիրվածությունը։ Բացի հզոր բանակի ստեղծումից, զենք ու զինվորի կարեւորումից, նա մշտապես կանգնած է եղել Հայաստանը շենացնողի կողքին։

Վիկտոր Դալլաքյանը, լինելով Վանաձորից ընտրված պատգամավոր, իր ողջ պոտենցիալը ներդնելով քաղաքի եւ շրջանի բարենորոգմանը, նաեւ հետաքրքիր միջադեպեր է հիշում՝ սկսած դպրոցների ուսուցիչներից, որոնք դասավանդել են երկար տարիներ, հայտնի են եղել Վանաձորում եւ հատկապես ինձ համար անցյալի հիշողություններ են արթնացնում, քանի որ նրանք դասավանդել են նաեւ ինձ։

Գրելով այս հուշագիրքը Վ․ Սարգսյանի մասին՝ Դալլաքյանը նաեւ բացահայտում է պատգամավոր ժամանակ կատարած իր գործերը։ 17-ամյա պատգամավորության ընթացքում 83 օրենքի հեղինակ է դարձել Դալլաքյանը եւ ակտիվ քաղաքական, հասարակական գործունեության ընթացքում մշտապես ունեցել է Վազգեն Սարգսյանի աջակցությունը։ Գիրքը, լինելով հուշագրության փայլուն ստեղծագործություն, ներկայացնում է Վ․ Սարգսյանի եւ Վ․ Դալլաքյանի ողջ համատեղ գործունեությունը, որը, մեծ հաշվով, ծառայել է երկրի բարգավաճմանը եւ զարգացմանը։

Գրքի վերջաբանն այն ցավալի իրադարձություններն են, որ փոխեցին մեր երկրի ընթացքը։ Ճակատագրական իրադարձությունները, որոնք կատարվեցին հոկտեմբերի 27-ին` Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի ողբերգական մահը, սպանության դրվագները։ Մեծ ափսոսանքով ու ցավով գրված տողեր են։ Նույնքան ցավով ու ափսոսանքով էլ դրանք ընթերցվում են:
Վ․ Դալլաքյանի գիրքը, կարելի է ասել, ե՛ւ պատմական է, ե՛ւ հուշագրական փաստերի վավերագրում՝ անցյալ դարի մեր մաքառումների, ձեռքբերումների եւ ցավալի իրադարձությունների մասին։

Կարդացեք եւ հիշեք մեր հերոսներին։

Վալենտինա Շահվերդյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին

Կենդանակերպի 3 նշան՝ նոյեմբերին մեծ փոփոխությունների շեմին Sun, 01 Nov 2026 18:00:59 +0400 Երկվորյակ Երկվորյակները…

16 րոպե ago

Մահացել է Սամվել Կոսյանը

Մահացել է Սամվել Կոսյանը Sun, 01 Nov 2026 17:45:04 +0400 ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ Խոր վշտով տեղեկացնում…

32 րոպե ago

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան

Շատերն ասում են Ռոբերտ Քոչարյան, ես էնքան էլ հակված չեմ դրան Sun, 01 Nov 2026…

46 րոպե ago

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն

40 միլիարդ դրամ քաղաքացու գրպանից. անձնագիր, թե՞ անհասանելի շքեղություն Sun, 01 Nov 2026 17:15:34 +0400…

1 ժամ ago

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել

Միջուկային դոկտրինի հարցում դեռ որոշում չեն կայացրել Sun, 01 Nov 2026 17:00:31 +0400 Իրանը դեռ…

1 ժամ ago

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է

«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է Sun, 01 Nov 2026 16:42:42 +0400 «Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգ «Պետականակենտրոն»…

2 ժամ ago