Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը

Կրասնոդարում գնահատել են Սպերցյանի հեռանալու հավանականությունը

Sat, 27 Jun 2026 23:15:50 +0400


«Կրասնոդարի» սելեկցիոն ծառայության ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ ակումբից հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, ինչպես նաև սաուդյան «Ալ-Ահլին»:

«Էդուարդ Սպերցյանի դեպքում արդյունքին երկար սպասել չի մնացել։ Հավանականություն կա, որ նա այս ամառ կհեռանա «Կրասնոդարից»։ Նման հավանականություն միշտ էլ եղել է։ Այլ ակումբների հետ խոսակցություններ կան, սակայն պաշտոնական առաջարկների մասին դեռ ոչինչ ասել չեմ կարող։

Էդուարդը թիմի ավագն ու առաջատարն է: Մենք միշտ ցանկացել ենք, որ նա շարունակի խաղալ «Կրասնոդարում»։ Ոչ մի դեպքում չենք պատրաստվում դրդել նրան տրանսֆերի կամ վտարել թիմից: Ակումբը հատուկ նպատակ չունի վաճառելու նրա տրանսֆերը, սակայն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու շանսեր, այնուամենայնիվ, կան»,- Բուզնիկինի խոսքերն է մեջբերում Sport24-ը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ

Իրանի հարցով մեր գործերը շատ լավ վիճակում են․ Դոնալդ Թրամփ Sat, 07 Nov 2026 14:30:18…

14 րոպե ago

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել

Մեսրոպ Մանուկյանի եւ Սերոբ Սարգսյանի վեճը ընթացք է ստացել Sat, 07 Nov 2026 14:15:19 +0400…

29 րոպե ago

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին

Պատմական պահ՝ Սպիտակ տանը․ Մելանյա Թրամփը համախմբել է ռուսներին և ուկրաինացիներին Sat, 07 Nov 2026…

44 րոպե ago

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք

Դե հիմա գնացեք ու Կոսի եփած ջեմը կերեք Sat, 07 Nov 2026 13:45:35 +0400 Դե…

59 րոպե ago

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա

Դոնալդ Թրամփի աշխատակազմը նոր ղեկավար կունենա․ ով է նա Sat, 07 Nov 2026 13:30:02 +0400…

1 ժամ ago

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս

Հարկ է արժանին մատուցել հայ մոր ցուցաբերած քաջությանը. Էֆտիմիս Տուրտիդիս Sat, 07 Nov 2026 13:15:10…

1 ժամ ago