Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․

Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար․․․

Sun, 28 Jun 2026 09:45:14 +0400


Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի գրառումը․

Մոտ 20 տարի առաջ մի տարածված անեկդոտ կար։

Երիտասարդ մի հիմար տղա աղջիկների մոտ թիթիզանալու համար նետվում է բարձրահարկ շենքի տանիքից։ Գետնին’ աղջիկների ոտքերի տակ, այդ աղջիկների հիացական հայացքների ներքո, վեր է կենում, շորերը թափ է տալիս’ տպավորություն ստեղծելու, թե ինքը ամենակարող է։
Բայց գնում շենքի հետևը մեռնում է։

Նույն հիմար իրավիճակը Հայաստանի իշխող ռեժիմի պարագայում է։
Պետության բոլոր հիմնասյուները քայքայված են։ Տնտեսությունը աղետի մեջ է, կրթությունը’ այլասերված, անվտանգությունը’ զրոյական, հանցագործությունները հասել են ռեկորդային մասշտաբների, թմրանյութերը լցված են դպրոցներում, երկրի կառավարման համակարգը վերածվել է բռնապետության, որտեղ յուրաքանչյուր ընդդիմադիր պոտենցիալ քաղբանտարկյալ է։

Բայց այս իրավիճակում իշխող ռեժիմը տպավորություն է ստեղծում, թե պետությունը երջանիկ ու դրախտային է։ Կրկնում եմ’ տպավորություն, ոչ թե իրողություն։
Ու իշխող ռեժիմի ու երկրի բնակչության համար հոգ չէ, որ կողքից նայող օտարների հիացական հայացքների ներքո երկիրը գնալու է շենքի հետևում մեռնի։ Կարևորը տպավորություն ստեղծելն է։

Եվ միայն ազգն է, որ տառապում է երկրի ցավերով, պայքարում է բնակչության ստեղծած խնդիրների լուծման համար և իր ուսերին է կրում հայրենիքի ամբողջ ծանրությունը։
Ազգը ապրում է իրական երջանկության համար, բնակչությունը’ տպավորության։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել… հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը»

Չարյաց մեծագույնի վրա են կանգ առել... հայերեն թարգմանենք Փաշինյանի «խորամանկերենը» Thu, 15 Oct 2026 23:56:49…

7 ժամ ago

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել․ Տոնոյան Thu, 15 Oct 2026 23:48:12 +0400 ԲՀԿ…

7 ժամ ago

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին

Գիշերային ակումբի տերը ծեծել է մատուցողին Thu, 15 Oct 2026 23:45:13 +0400 Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում…

8 ժամ ago

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել

Օդաչուն թռիչքի հետագծով նկար է նկարել Thu, 15 Oct 2026 23:30:51 +0400 Միացյալ Նահանգներում օդաչուն…

8 ժամ ago

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով Thu, 15 Oct…

8 ժամ ago

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ

Իրանի հետ պատերազմը ԵՄ-ին արդեն արժեցել է ավելի քան 100 միլիարդ եվրո․ Իսպանիայի վարչապետ Thu,…

8 ժամ ago