Ի՞նչ գլուխներում է հաստատված մարդկանց հանդեպ տոտալ վերահսկողության սեւեռումը

Ի՞նչ գլուխներում է հաստատված մարդկանց հանդեպ տոտալ վերահսկողության սեւեռումը

Sun, 28 Jun 2026 10:00:01 +0400


Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը: Փորձագետներն ահազանգում են, որ կառավարող ուժը՝ իբրեւ թե հեռախոսների մաքսանենգության դեմ պայքարի համար, մտադիր է գործի դնել մեխանիզմ, որը կապահովի հասանելիություն մեր բջջային հեռախոսներին, ու թերեւս՝ «Աստված գիտե» ինչ ծավալով հասանելիության մասին է խոսքը:

Իսկ այն, որ Հայաստանի կառավարությունը բացարձակապես անկարող է լինելու պետական մակարդակով ապահովել անձնական տվյալների գաղտնիություն՝ այդ թվում արտաքին ուժերի եւ այլ տարատեսակ կազմակերպությունների համար, կարծում եմ կասկածից վեր է մեծամասնության համար:

Եվ ուրեմն, ու՞մ մտքով կամ գլխովէ անցնում այդպիսի մեխանիզմի ներդրում: Այն, որ Հայաստանում հեռախոսների մաքսանենգությունը մեղմ ասած չունի այն ծավալը, որ լինի տոտալ վերահսկողության պատճառ, կարծում եմ անգամ ավելորդ է քննարկել: Ավելին, եթե կա այդպիսի ծավալի մաքսանենգություն, ապա պետք է տոտալ փոփոխության ենթարկվի սահմանապահ ծառայության ու մաքսային ամբողջ համակարգը, ոչ թե հաստատվի տոտալ բջջային վերահսկողություն:

Հարկատուները փող են տալիս, որ սահմանապահ ու մաքսային կառույցները, դրանց օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումները պայքարեն մաքսանենգության դեմ, այլ ոչ թե ստեղծվի այդ նույն հարկատուներին տոտալ վերահսկողության ենթարկելու մեխանիզմ:

Բայց, եւ այդուամենայնիվ, ու՞մ գլխում է այդ միտքը: Համաշխարհային «թվային իշխանության», հարգարժաններ: յո, դրանից կօգտվի նաեւ Հայաստանի իշխանությունը, բայց այստեղ գլխավոր շահառուն համաշխարհային «թվային իշխանությունն» է: Մեղմ ասած անտեղյակություն կամ ընդամենը մոլորեցնող դիտավորություն է այդ «իշխանության» գոյությունը համարել դավադապաշտություն: Հետեւեք միջազգային ֆորումներին, հետեւեք թվային հսկաների ղեկավարների «մտքի թռիչքներին», հետեւեք տարբեր պետությունների, այդ թվում հեգեմոնի՝ ԱՄՆ քաղաքականության հանդեպ նրանց ազդեցությանը, հետեւեք թվային մրցակցությանը, հետեւեք համաշխարհային ազդեցիկ ֆորումների օրակարգերին:

Այդ ամենում կա մի գերակա կարմիր թել՝ ուղիղ կամ թափանցիկ համատեքստով. Սահմանել առավելագույն հսկողություն հասարակությունների տրամադրությունների ու շարժի նկատմամբ:

Եվ այդ մղումը նույնիսկ հասկանալի է: Այդ մարդիկ համախառն տիրապետում են տրիլիոնավոր, տասնյակ տրիլիոնավոր դոլարներ: Որքան մեծ է նրանց կարողությունը՝ համաշխարհային տարածումով, այնքան մեծ է հանրություններին վերահսկելու նրանց ձգտումն ու մոտիվը՝ իրենց կարողության կոմֆորտի երկարաժամկետ ապահովման համար:

Իսկ, որպեսզի հասարակություններում չառաջանա այդ ամենի նկտամամբ որեւէ լրջմիտ՝ ոչ միայն հակազդեցություն, այլ նույնիսկ՝ կասկած, նրանք բնականաբար ինտենսիվ աշխատանք են կատարում նաեւ այդ ամենի վերաբերյալ խոսակցությունները «դավադրապաշություն» որակելու համար:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում Mon, 31 Aug 2026 10:00:02…

19 րոպե ago

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Mon, 31 Aug 2026 09:30:48 +0400 ԱՄՆ-ն հարվածներ…

48 րոպե ago

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ Mon, 31 Aug 2026 09:00:36 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային…

1 ժամ ago

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

11 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

11 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

11 ժամ ago