Իրանը կդադարի գոյություն ունենալուց․ Թրամփը էլի սպառնում է

Իրանը կդադարի գոյություն ունենալուց․ Թրամփը էլի սպառնում է

Sun, 28 Jun 2026 12:00:07 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը հարվածներ է հասցրել Իրանում գտնվող բազմաթիվ թիրախների, այդ թվում՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներին, ինչպես նաև ափամերձ ռադարներին։ Նա սա անվանել է «հրադադարի համաձայնագրի ևս մեկ խախտման» պատասխան։

«Կարող է գալ մի պահ, երբ մենք այլևս չենք կարողանա զսպվածություն ցուցաբերել և ստիպված կլինենք ռազմական ճանապարհով ավարտել այն խնդիրը, որը մենք այդքան հաջողությամբ սկսել ենք։ Եթե դա տեղի ունենա, Իրանի Իսլամական Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալուց», – զգուշացրել է Թրամփը։

Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները Իրանին խախտում են ՄԱԿ-ի կանոնադրությունը և Թեհրանի ու Վաշինգտոնի միջև կնքված հակամարտությունների վերացման համաձայնագրերը։

«Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է կիրակի օրվա վաղ ժամերին ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածները։

Այս դաժան հարձակումները, որոնք ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև պարտադրված պատերազմի ավարտի մասին փոխըմբռնման հուշագրի 1-ին հոդվածի ակնհայտ խախտում են, ցույց են տալիս, որ ԱՄՆ ռեժիմը որևէ նշանակություն չի տալիս իր պարտավորություններին», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Արտգործնախարարությունը շեշտել է, որ Իրանը պատրաստ է պաշտպանել իր ազգային ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր»

Փաշինյանի հրաժարականի խոստումը չի կարող քողարկել Սահմանադրության փոփոխության արտաքին պարտադրանքը․ «Միասնության թևեր» Tue, 24 Nov…

6 ժամ ago

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին

Իվան Ուրգանտը 1,45 միլիոն եվրոյով բնակարան է գնել Լազուրե ափին Mon, 23 Nov 2026 23:55:20…

7 ժամ ago

Քիմ Քարդաշյանի «սադրիչ» ֆոտոսեսիան

Քիմ Քարդաշյանի «սադրիչ» ֆոտոսեսիան Mon, 23 Nov 2026 23:45:21 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին հայտնվել է…

7 ժամ ago

Դատարանը ՔՊ-ական թեկնածուի դեմ հայցով որոշում է կայացրել

Դատարանը ՔՊ-ական թեկնածուի դեմ հայցով որոշում է կայացրել Mon, 23 Nov 2026 23:43:25 +0400 Սպիտակ…

7 ժամ ago

Հորդորել է գարեջուր եւ կոնյակ խմել

Հորդորել է գարեջուր եւ կոնյակ խմել Mon, 23 Nov 2026 23:35:23 +0400 Բրազիլիայի նախագահ Լուիս…

7 ժամ ago

Ինչպես է դասավորվել «Երկաթյա լեդիի» զավակների կյանքը

Ինչպես է դասավորվել «Երկաթյա լեդիի» զավակների կյանքը Mon, 23 Nov 2026 23:30:15 +0400 Մեծ Բրիտանիայի…

7 ժամ ago