Գուժում են Մայր տաճարի զանգերն, ու ամեն հարվածի հետ ուղեղումս նույն հարցն է պայթում՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Գուժում են Մայր տաճարի զանգերն, ու ամեն հարվածի հետ ուղեղումս նույն հարցն է պայթում՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Sun, 28 Jun 2026 13:45:22 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ, Ո՞ՆՑ․․․

Այս օրը երբեք չեմ մոռանա։ 2025-ի հունիսի 27-ը հնարավոր չէ մոռանալ։ Այս օրը ճամփաբաժան էր՝ բախվում էին անհարինն ու իրականությունը, բարոյականությունն ու անբարոյականությունը։ Միմյանց աչքերի մեջ նայելով՝ մեկ շունչ հեռավորությունից առճակատվում ու առերեսվում էին՝ հավատն ու սատանան, խիղճն ու երեսուն արծաթը։

Տարածությունն այնքան էր ջնջված, որ կողմերը լսում էին միմյանց շնչառությունն ու սրտերի զարկերը։ Հոգևորականների պատ, նրանց աչքերում տագնապ, ցավ ու վիրավորանք, մյուս կողմում՝ դիմակների տակ ծածկած, իսկ ավելի շատ՝ անթաքույց, բաց դեմքերին՝ անհաղորդ ու տմարդի, պողպատե սառը անտարբերություն ու ինքնահամազում։

2025 թ․ հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը կալանավորել էին Բագրատ Սրբազանին։ Նրան մեղադրում էին ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի համար։

Հաջորդ առավոտյան 10-ի մոտակայքերում պայթեց հերթական գուժը՝ ուժայինները շրջապատել են Մայր Աթոռը, եկել են Միքայել Սրբազանի հետևից․․․

Ես, Գեղամն ու Արթուրը շտապում ենք Էջմիածին՝ մեր մտքերում անհնարի, անպետկարացնելիի, հերթական մղձավանջի հետ բախումը։

Մոտենում ենք հին Վեհարանին․ ողջ ճանապարհին տարբեր ուժայիններ են՝ միադեմ, ներսից ու դրսից սև, հայացքներում մանկուրտի անխռով թվաբանություն, խղճի, պատասխանատվության, ամոթի կամ հույզի անդարձ բացակայություն։ Որոշները թաքցնում են դենքերը․․․

Գուժում են Մայր տաճարի զանգերն, ու ամեն հարվածի հետ ուղեղումս նույն հարցն է պայթում՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Վեհարանի բակում ու շուրջն այլայլված հոգևորականներ են ու մոլորված, շվար հայ մարդիկ, նրանց ուղեղում էլ է պայթում նույն հարցը՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Մայր Աթոռի վերանորոգությունն իրականացրած Գագիկ Գալստյանի և իմ հայացքներն իրար են հանդիպում, ու նկատում եմ իր աչքերում թաքցրած արցունքն ու նույն հարցը՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․բառեր չկան, խոսում ենք հայացքով։

Ի վերջո ուժայինները բացում են դարպասներն ու խուժում Վեհարանի տարածք․ մի քիչ շփոթված են, ոչ այնքան ինքնավստահ․․․հոգևորականները՝ համառ, վիրավորված, բայց արժանապատիվ․․

Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ վճիտ ու սթափեցնող մաքրության մեջ արձագանք կա ՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Վեհափառ Հայրապետն ու Միքայել Սրբազանը դուրս են գալիս բակ։ Նրանց խաղաղությունն ու համոզումը տարաշխարհիկ է, բառերով չնկարագրվող։ Երկրորդ վայրկյանին տեսնում եմ, որ հոգևորականները խմբվում են նրանց շուրջն ու իրենց վեղարներով Վեհահափառի և Միքայել Սրբազանի գլուխների վրա ամպհովանի կազմում։

Պատկերի էպիկությունից ու իրականության դառնությունից շունչս կտրվում է՝ ո՞նց, ո՞նց, ո՞նց․․․

Ուժայինները նահանջում են․․․

Այնուամենայնիվ, 2025 թ․ հունվարի 28-ին Միքայել Սրբազանին կալանավորում են՝ նրան մեղադրելով իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։

Մեկ տարի անց, հունիսի 25-ին, վերաքննիչ դատարանը բեկանում է Միքայել Սրբազանի գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և գործը ուղարկում նոր քննության։ Վերացվում է նրա նկատմամբ կիրառված տնային կալանքը։

2026 թ․ հունիսի 4-ին վերաքննիչ դատարանը ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու և իշխանությունը զավթելու փորձի համար մեղադրվող Բագրատ Սրբազանի կալանքը փոխարինում է տնային կալանքով։

Ատելության, հալածանքի, զրպարտության ու մարդկային արժանապատվությունը կեղեքող մեկ տարի։ Հանրային մթնոլորտն ու մտածումները թունավորող, նաև բարոյականության հիվանդ սահմաներն ավելի ջնջող մեկ տարի, որ Սրբազաններն ու Հայ Առաքելական եկեղեցին տանում են արժանապատվությամբ ու անսասան հավատով․․

2026-ի հունիսի 7-ին ՀՀ քաղաքացիներից շատերը գնացին ընտրության՝ իրենց ձայնը տալով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հալածող, նրա դարպասներն ու հիմքերը սասանող, մեր ինքնությունն ասպատակող ու հակասահմանադրական գործողությունները ծրագիր ու հանձնառություն դարձրած ՔՊ կոչվող քաղաքական խմբակին․․․

Ո՞նց, ո՞նց, ո՞նց․․»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող Sun, 28 Jun 2026 17:45:56 +0400 Լրագրող Ոսկան…

12 րոպե ago

Սեդա Սաֆարյանը վրդովվեց. Լարված իրավիճակ` ՍԴ-ում

Սեդա Սաֆարյանը վրդովվեց. Լարված իրավիճակ` ՍԴ-ում Sun, 28 Jun 2026 17:40:22 +0400 Հունիսի 7-ի խորհրդարանական…

17 րոպե ago

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում

Զելենսկու հետ գաղտնի նամակագրության համար՝ հայտնվել է սկանդալի կենտրոնում Sun, 28 Jun 2026 17:30:58 +0400…

27 րոպե ago

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու

Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Sun, 28 Jun 2026 17:15:39 +0400…

42 րոպե ago

Հսկելու են արգելափակումից հանված գումարների շարժը

Հսկելու են արգելափակումից հանված գումարների շարժը Sun, 28 Jun 2026 17:00:48 +0400 Միացյալ Նահանգներն ու…

57 րոպե ago

Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան

Դավաճանությունը սխալ չէ, ընտրություն է. եթե դավաճանությունը ներվեր՝ սատանան Աստծո կողքին կնստեր. Աբգար Սրբազան Sun,…

1 ժամ ago