Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական. Աշոտ Դանիելյան

Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական. Աշոտ Դանիելյան

Sun, 28 Jun 2026 22:33:10 +0400


Սիրելի՛ հայրենակիցներ,

Վերջին շրջանում հանրային լայն քննարկման առարկա են դարձել Արցախի Հանրապետության պետական միջոցների տնօրինման, պետական մարմինների և պետության կողմից ստեղծված կազմակերպությունների գործունեության թափանցիկության վերաբերյալ բարձրացված հարցերը։ Հասարակության հետաքրքրվածությունն այս թեմաների նկատմամբ բնական է և արժանի է հստակ, փաստարկված ու պատասխանատու արձագանքի։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, կարևորելով հանրային վստահության ամրապնդումը, հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքների ապահովումը, աջակցել է արցախյան հասարակական կազմակերպությունների այն նախաձեռնությանը, որի շրջանակներում իմ կողմից հրամանգրվել է ստեղծել բազմակողմ հանձնաժողով՝ ուսումնասիրելու 2023 թվականի հունվարի 1-ից հետո բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությունը, այդ թվում՝ պետության կողմից ստեղծված կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը։

Հանձնաժողովում ընդգրկված են օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ, Հանրային խորհրդի անդամներ, հասարակական կազմակերպությունների և հանրային կյանքի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ինչը հնարավորություն կտա ապահովել աշխատանքների առավելագույն օբյեկտիվությունն ու բազմակարծությունը։
Միաժամանակ հարկ եմ համարում արձանագրել, որ վերջին շրջանում տարբեր հրապարակումներով և հայտարարություններով փորձեր են կատարվում առանց փաստական հիմքերի կասկածի տակ դնելու Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության ներկայացուցչության գործունեությունն ու ֆինանսական միջոցների օգտագործումը։ Յուրաքանչյուր հարց պետք է ստանա հիմնավորված և փաստական գնահատական՝ բացառապես ուսումնասիրության արդյունքների հիման վրա, այլ ոչ թե ենթադրությունների կամ չստուգված տեղեկությունների տարածման միջոցով։

Հանձնաժողովը մոտ ապագայում կսկսի իր լիարժեք գործունեությունը՝ պարբերաբար հանրությանը ներկայացնելով կատարված աշխատանքի և ստացված արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն։
Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, անհատ քաղաքացիներին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն, նպաստել առողջ հանրային քննարկումների ձևավորմանը և ձեռնպահ մնալ այնպիսի գնահատականներից, որոնք կարող են վնաս հասցնել Արցախի Հանրապետության

պետական ինստիտուտների հեղինակությանը՝ մինչև համապատասխան ուսումնասիրությունների ավարտը։
Մեր ընդհանուր նպատակը պետք է լինի ոչ թե փոխադարձ մեղադրանքների մթնոլորտի խորացումը, այլ ճշմարտության բացահայտումը, հանրային վստահության վերականգնումը և պետական ինստիտուտների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորումը։

Արցախի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական

Կողմերը մոտեցել են խաղաղությանը․ ՌԴ նախագահի օգնական Wed, 11 Nov 2026 20:30:48 +0400 Աբու Դաբիում…

9 րոպե ago

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր

Փոլ Մակքարթնին 84 տարեկանում դարձել է միլիարդատեր Wed, 11 Nov 2026 20:23:14 +0400 The Beatles-ի…

17 րոպե ago

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը

Մի օր գալիս է բռնապետությունների վերջը Wed, 11 Nov 2026 20:15:48 +0400 Այն, ինչ (խուզարկությունններ…

24 րոպե ago

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից

Մանրամասներ՝ Փաշինյան- Էրդողան հանդիպումից Wed, 11 Nov 2026 20:03:22 +0400 Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների…

37 րոպե ago

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում

Սպասուհին դիմել է դատարան․ ինչ է նա գրել հայցում Wed, 11 Nov 2026 20:00:56 +0400…

39 րոպե ago

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա

Մինչև Նիկոլը չվերանա` հետապնդումները չեն վերանա Wed, 11 Nov 2026 20:00:38 +0400 Latest news from…

39 րոպե ago