Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի

Իսրայելն այս անգամ էլ Սիրիային է հարվածել․ ինչ է հայտնի

Mon, 29 Jun 2026 10:00:28 +0400


Իսրայելական ուժերը հրետանային հարված են հասցրել Սիրիայի Դերաա նահանգի արևմտյան մասում գտնվող Աբիդին գյուղին, հաղորդում է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները միաժամանակ թռիչքներ են իրականացնում Քունեյտրա և Դերաա նահանգների գյուղական տարածքների վրայով։

Այդ տարածքները գտնվում են Սիրիայի հարավում՝ Գոլանի բարձունքների մոտ։ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Իսրայելի գործողությունները՝ նշելով, որ Իսրայելի ներխուժումը և քաղաքացիական տարածքների հրետակոծությունը հանգեցրել են քաղաքացիական բնակչության ահաբեկմանը։ Դամասկոսը ընդգծել է, որ հարձակումները Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կոպիտ խախտում են և հակասում են միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1974 թվականի Ուժերի տարանջատման մասին համաձայնագրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ամբերդի ամրոցում գտնվել է վրաց Թամար թագուհու դրամը

Ամբերդի ամրոցում գտնվել է վրաց Թամար թագուհու դրամը Mon, 29 Jun 2026 15:00:18 +0400 «Ամբերդ…

3 րոպե ago

Մի մասն ասում է առողջ է եղել, մյուս մասն ասում է՝ ոչ. պատասխանատուն դուք չե՞ք. Սաֆարյանը՝ Հովակիմյանին

Մի մասն ասում է առողջ է եղել, մյուս մասն ասում է՝ ոչ. պատասխանատուն դուք չե՞ք.…

9 րոպե ago

Գյումրիում ՔՊ-ի ուժային տեռորը բախվում է միասնական պատնեշին

Գյումրիում ՔՊ-ի ուժային տեռորը բախվում է միասնական պատնեշին Mon, 29 Jun 2026 14:45:45 +0400 Գյումրու…

18 րոպե ago

Լուկաշենկոն Չինաստանում հանդիպել է Սի Ծինփինի հետ

Լուկաշենկոն Չինաստանում հանդիպել է Սի Ծինփինի հետ Mon, 29 Jun 2026 14:30:00 +0400 Այսօր՝ հունիսի…

34 րոպե ago

ՌԴ-ից ասում էին՝ «ՀՀ-ն գնում է Ուկրաինայի ճանապարհով», այս միտքը կարո՞ղ էր ազդել ընտրողի վրա

ՌԴ-ից ասում էին՝ «ՀՀ-ն գնում է Ուկրաինայի ճանապարհով», այս միտքը կարո՞ղ էր ազդել ընտրողի վրա…

35 րոպե ago

Սեդա Սաֆարյանը կիրառել է ՔՊ խոսու՞յթը

Սեդա Սաֆարյանը կիրառել է ՔՊ խոսու՞յթը Mon, 29 Jun 2026 14:27:40 +0400 Սահմանադրական դատարանում լրագրողների…

36 րոպե ago