Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Mon, 29 Jun 2026 13:45:07 +0400


Քաղաքագետները խոսում են իրավական գործընթացներից, իսկ քաղաքացին ավելի պարզ ու կոշտ գնահատական ունի՝ «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Շարքային քաղաքացու համար այսօր Սահմանադրական դատարանը որքանո՞վ է վստահություն ներշնչող ինստիտուտ։ Բարձր դատարանից նա դեռ սպասելիք ունի՞։

Քաղաքագետները, քաղաքական ուժերը խոսում են, քննարկում, տարբեր սցենարներ ու սպասելիքներ են ձևավորում։ Երբեմն նույնիսկ չափազանց մեծ սպասելիքներ։ Բայց այդ ամբողջ աղմուկի մեջ կարծես ականջի մի ծայրով էլ չեն ուզում լսել սովորական քաղաքացուն։ Իսկ ի՞նչ է ասում նա, ի՞նչ է մտածում։

Զրուցել եմ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետ՝ և՛ իշխանության կողմնակիցների, և՛ ընդդիմադիրների։
Իշխանության կողմնակիցների մոտ հիմնական համոզմունքը մեկն է՝ ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Իսկ Սահմանադրական դատարա՞նը։ Նրանց պատկերացմամբ՝ այն սարի պես կանգնած է իշխանության թիկունքին, հետևաբար որևէ բան փոխել հնարավոր չէ։ «Շերեփն իրենց ձեռքին է. ինչ ուզեն, ինչպես ուզեն, այնպես էլ կանեն»։ Եվ հավատացեք՝ սա նրանց ամենամեղմ ձևակերպումն է։
Իշխանությանը քննադատող քաղաքացիները, որոնց թիվը, դատելով իմ զրույցներից, այսօր գերակշիռ է, տարբեր ձևերով են արտահայտվում։ Բայց բոլոր կարծիքները, ըստ էության, հանգում են մեկ նախադասության. «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Զննող աչքով նայում ես կազմին՝ բոլորը կարծես յուրային լինեն։ Չես հասկանում՝ ո՞ւմ վրա կանգ առնես, ո՞ւմից սպասես, որ պետության ու ժողովրդի շահը կպաշտպանի, ոչ թե քաղաքական մեծամասնության, իշխանության հարմարավետությունը։

Եվ սա է ամենավտանգավորը։ Երբ քաղաքացին Սահմանադրական դատարանին այլևս չի նայում որպես երկրի Սահմանադրության պահապանի, այլ տեսնում է իշխանության հերթական նիստը, դա նշանակում է, որ դատարանը կորցրել է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը։ Իսկ երբ Սահմանադրական դատարանը կորցնում է հանրային վստահությունը, վտանգվում է ոչ միայն այդ դատարանի հեղինակությունը, այլև պետության սահմանադրական ամբողջ համակարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Տիկի՛ն Գալյան, ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը

Տիկի՛ն Գալյան, ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը Tue,…

9 րոպե ago

Ռազմավարական գործընկերության դեկլարացիա են ստորագրել

Ռազմավարական գործընկերության դեկլարացիա են ստորագրել Tue, 30 Jun 2026 21:00:53 +0400 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն…

17 րոպե ago

Կառավարությունը փորձում է եկամտի նոր աղբյուրներ գտնել եւ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ մարդկանց վերահսկել

Կառավարությունը փորձում է եկամտի նոր աղբյուրներ գտնել եւ ավելի քիչ ռեսուրսներով ավելի շատ մարդկանց վերահսկել…

32 րոպե ago

Կողոպտել են աշխարհահռչակ օպերային երգչի տունը

Կողոպտել են աշխարհահռչակ օպերային երգչի տունը Tue, 30 Jun 2026 20:30:49 +0400 Կողոպտել են աշխարհահռչակ…

47 րոպե ago

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Tue, 30 Jun 2026 20:16:00…

1 ժամ ago

Արամ Սարգսյանն էր ցանկանում դաշինք ՔՊ-ի հետ` մենք չունենք դրա կարիքը

Արամ Սարգսյանն էր ցանկանում դաշինք ՔՊ-ի հետ` մենք չունենք դրա կարիքը Tue, 30 Jun 2026…

1 ժամ ago