Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Սահմանադրական դատարա՞ն, թե՞ ՔՊ նիստ

Mon, 29 Jun 2026 13:45:07 +0400


Քաղաքագետները խոսում են իրավական գործընթացներից, իսկ քաղաքացին ավելի պարզ ու կոշտ գնահատական ունի՝ «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Շարքային քաղաքացու համար այսօր Սահմանադրական դատարանը որքանո՞վ է վստահություն ներշնչող ինստիտուտ։ Բարձր դատարանից նա դեռ սպասելիք ունի՞։

Քաղաքագետները, քաղաքական ուժերը խոսում են, քննարկում, տարբեր սցենարներ ու սպասելիքներ են ձևավորում։ Երբեմն նույնիսկ չափազանց մեծ սպասելիքներ։ Բայց այդ ամբողջ աղմուկի մեջ կարծես ականջի մի ծայրով էլ չեն ուզում լսել սովորական քաղաքացուն։ Իսկ ի՞նչ է ասում նա, ի՞նչ է մտածում։

Զրուցել եմ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետ՝ և՛ իշխանության կողմնակիցների, և՛ ընդդիմադիրների։
Իշխանության կողմնակիցների մոտ հիմնական համոզմունքը մեկն է՝ ընդդիմությունը ոչինչ անել չի կարող։ Իսկ Սահմանադրական դատարա՞նը։ Նրանց պատկերացմամբ՝ այն սարի պես կանգնած է իշխանության թիկունքին, հետևաբար որևէ բան փոխել հնարավոր չէ։ «Շերեփն իրենց ձեռքին է. ինչ ուզեն, ինչպես ուզեն, այնպես էլ կանեն»։ Եվ հավատացեք՝ սա նրանց ամենամեղմ ձևակերպումն է։
Իշխանությանը քննադատող քաղաքացիները, որոնց թիվը, դատելով իմ զրույցներից, այսօր գերակշիռ է, տարբեր ձևերով են արտահայտվում։ Բայց բոլոր կարծիքները, ըստ էության, հանգում են մեկ նախադասության. «Սահմանադրական դատարանը ոնց որ ՔՊ նիստ լինի»։

Զննող աչքով նայում ես կազմին՝ բոլորը կարծես յուրային լինեն։ Չես հասկանում՝ ո՞ւմ վրա կանգ առնես, ո՞ւմից սպասես, որ պետության ու ժողովրդի շահը կպաշտպանի, ոչ թե քաղաքական մեծամասնության, իշխանության հարմարավետությունը։

Եվ սա է ամենավտանգավորը։ Երբ քաղաքացին Սահմանադրական դատարանին այլևս չի նայում որպես երկրի Սահմանադրության պահապանի, այլ տեսնում է իշխանության հերթական նիստը, դա նշանակում է, որ դատարանը կորցրել է իր ամենակարևոր կապիտալը՝ վստահությունը։ Իսկ երբ Սահմանադրական դատարանը կորցնում է հանրային վստահությունը, վտանգվում է ոչ միայն այդ դատարանի հեղինակությունը, այլև պետության սահմանադրական ամբողջ համակարգը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում

Զոհ և տասնյակ անհետ կորածներ կան․ ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում Mon, 31 Aug 2026 10:00:02…

5 րոպե ago

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով

ԱՄՆ-ն և Իրանը կրկին փոխանակվել են հարվածներով Mon, 31 Aug 2026 09:30:48 +0400 ԱՄՆ-ն հարվածներ…

34 րոպե ago

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ

Փաշինյանը մեկնել է Բիշքեկ Mon, 31 Aug 2026 09:00:36 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային…

1 ժամ ago

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին

Ողբերգական դեպք Արմավիրում․ 43-ամյա տղամարդ է սպանվել, կասկածյալը՝ 28-ամյա կին Sun, 30 Aug 2026 23:47:29…

10 ժամ ago

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել

Ավելի քան 1500 տարվա ժայռապատկերներ են հայտնաբերվել Sun, 30 Aug 2026 23:45:25 +0400 Ուզբեկստանի Քաշքադարի…

10 ժամ ago

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ

Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ Sun, 30 Aug 2026 23:30:11 +0400 Թուրքիայում Ուկրաինայի դեսպան…

11 ժամ ago