Ճակատն ասես Նիկոլի անվտանգության բարձիկն է

Ճակատն ասես Նիկոլի անվտանգության բարձիկն է

Mon, 29 Jun 2026 15:45:46 +0400


Մինչ Նիկոլ Փաշինյանը սրտիկներ է բաժանում, «բարի լույս» մաղթում և իր ֆեյսբուքյան խաղաղ առավոտներով ցույց տալիս, թե ընտրությունների հետ ինքը նույնքան կապ ունի, որքան եղանակի տեսությունը՝ անձրևի հետ, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը բոլորովին այլ առաքելություն է կատարում։ Նա անցնում է ամոթի, թուքումուրի ու մեղադրանքների պատի տակով՝ այնպիսի հանգստությամբ, կարծես ամեն օր աշխատանքի գնալու ճանապարհին կամ աշխատանքից վերադառնալուց սա պարտադիր արարողակարգ է։

Ուշադիր նայելով նրա խրոխտ կեցվածքին՝ հասկանում ես՝ մարդն առանձնապես ընկճված կամ մեղավոր տեսք չունի։ Ընդհակառակը՝ նրա ճակատային հատվածի ամրությունն այն աստիճանի տպավորիչ է, որ թվում է՝ հենց դրա վրա է հենված ամբողջ քաղաքական կոնստրուկցիան։ Այդ ամրությամբ նա մի ամբողջ իշխանություն է պահում։ Իշխանությո՜ւն է պահում, Նիկո՜լ է պահում, իր պաշտոնն է պահում, վերջում էլ՝ սեփական նյարդային համակարգը։

Ու լրագրողների զարմանքն էլ մի տեսակ անհասկանալի է։ Երբ ԿԸՀ նախագահի հասցեին մարդիկ «կեղծարար» են բղավում, ամոթանք են տալիս, թուքումուրով «գունավորում», լրագրողները լուրջ դեմքով հարցնում են.

-Վատ բառերով են դիմում, կեղծարար են ասում, ամոթանքներ են տալիս… դա Ձեզ վրա վատ չի անդրադառնո՞ւմ։
Տո՛ դուք ի՞նչ եք ուզում Վահագն Հովակիմյանից։ Այդ մարդը սովորական պաշտոնյա չէ։ Նա պետական համակարգի հակահարվածային բարձիկն է։ Նրա աշխատանքի նկարագրության մեջ, երևի, առաջին կետով գրված է. «Կլանել հասարակական զայրույթը և դեմքի արտահայտությունը չփոխել»։

Իսկ եթե ամեն «ամոթ» լսելուց նեղանար, ամեն «կեղծարար» բառից սրտնեղեր կամ ամեն թուքումուրից հոգեբանական ճգնաժամ ապրեր, վաղուց այդ աթոռին ուրիշ մարդ էր նստած։ Այս պաշտոնում, երևի, ոչ թե իրավաբանական գիտելիքներն են ամենակարևորը, այլ ճակատի հաստությունն ու նյարդերի երկաթբետոնը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել

Իսրայելական քաղաքն Իրանի դեմ 65,3 մլն դոլարի հայց է ներկայացրել Mon, 09 Nov 2026 10:00:17…

30 րոպե ago

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»

Ադրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը» Mon, 09 Nov 2026…

44 րոպե ago

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Mon, 09 Nov 2026 09:32:59 +0400 Փրկարար ծառայությունը տեղեկացնում է,…

57 րոպե ago

«Իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին․ 600 դրամի փոխարեն՝ 900 դրամ

«Իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին․ 600 դրամի փոխարեն՝ 900 դրամ Mon, 09 Nov 2026 09:03:10 +0400…

1 ժամ ago

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

11 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

11 ժամ ago